Երկուշաբթի, 01 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 11:29

Մերձավոր Արևելք

«Իրանի հետ բանակցություններին հատկացվում է սահմանափակ ժամանակ»

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը համաձայնվել է Իրանի հետ բանակցություններն անվերջ շարունակելու անթույլատրելիության հետ

x
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի համաձայն, Իրանի հետ վերջինիս կողմից իրականացվող վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար սահմանափակ ժամանակ է հատկացվում:
 
Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդես է եկել երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆայսալի հետ Էր Ռիադում անցկացված հանդիպման ժամանակ: Սաուդ ալ-Ֆայսալը համաձայնվել է Իրանի հետ բանակցություններն անվերջ շարունակելու անթույլատրելիության հետ:
 
ԱՄՆ-ի արտգործնախարարը երկուշաբթի օրը հանդիպում է անցկացրել նաև պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ:
 
Սաուդյան Արաբիայում հանդիպումներն անցկացվել են ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտոնում Ջոն Քերիի օտարերկրյա առաջին շրջագայության շրջանակներում: Արտգործնախարարը կեզրափակի իր շրջագայությունը Արաբական Միացյալ Էմիրություններ և Քաթար կատարվելիք այցով:
 
Արտգործնախարար Ջոն Քերին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մորսիի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ Եգիպտոսում շարունակվող անկայունությունը կարող է վատ հետևանքներ թողնել արդեն իսկ անկայուն վիճակում գտնվող ամբողջ տարածաշրջանի վրա։
 
Քերին Մորսիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իսրայելի հետ Եգիպտոսի կնքած խաղաղության համաձայնագիրն ուժի մեջ պահելու կարևորությունը։ Նա հորդորել է, որ դադարեցվեն «Գազայի գոտու ծայրահեղականներին» Եգիպտոսից զենքերի անօրինական փոխադրումները», կոչ արել, որ կարգ ու կանոն հաստատվի Սինայի թերակղզում, և որ Կահիրեն դրական դեր ստանձնի Սիրիայի քաղաքացիական պատերազմի հարցում։
 
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի և ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ հանդիպման ընթացքում Քերրին ընդգծել է Արժույթի միջազգային հիմնադրամից մոտ 5 միլիարդ դոլարի վարկ ստանալու նպատակով տնտեսական բարեփոխումներ անցկացնելու մասին Եգիպտոս տված խոստումների կարևորությունը։
 
Եգիպտոսի ընդդիմության շարքերում համախմբվածության մասին Քերիի կոչն անտեղի թվաց, երբ նրա հետ հանդիպմանը մասնացկելու համար ԱՄՆ-ի դեսպանատան կողմից հրավիրված 11 հյուրերից հրավերն ընդունեցին միայն 6-ը։ Ավելին՝ այդ վեցից երեքն էլ հայտարարեցին, որ մտադիր են բոյկոտել ապրիլյան խորհրդարանական ընտրությունները։
 
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա վերջ ԱՄՆ-ի արտգործնախարարը հայտնել էր Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի ընդդիմությանը 60 միլիոն դոլար ծավալով անհետաձգելի օգնություն տրամադրելու մասին, ներառյալ սնունդ, բժշկական նյութեր, ինչպես նաև ուղղակի ոչ մահաբեր օգնություն՝ Սիրիայի ընդդիմադիր Ռազմական գերագույն խորհրդին:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Աշխարհի բնակչության ծերացման տնտեսական վտանգըi
|| 0:00:00
...
 
🔇
X
29.08.2014
Աշխարհը ծերանում է, ու ծերանում է մեծ արագությամբ։ Ու քանի դեռ մեծանում է թոշակի անցնող անձանց թիվը, ավելի են նոսրանում նրանց աշխատանքային տեղերը զբաղեցնող երիտասարդների շարքերը։ Փաստ, որը բացասաբար է ազդելու համաշխարհային տնտեսական աճի վրա։ Փորձագետները կարծում են սակայն, որ այս խնդրի համար կա լուծում։