Ուրբաթ, 24 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 11:35

Աշխարհ

Բազմաթիվ զոհեր Ղազախստանում՝ ավիավթարի պատճառով

Այս ավիավթարն արդեն երկրորդն է Ղազախստանում՝ մեկ ամսվա ընացքում

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաները՝ ավիավթարի վայրի մոտ, 2013թ. հունվարի 29 Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաները՝ ավիավթարի վայրի մոտ, 2013թ. հունվարի 29
x
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաները՝ ավիավթարի վայրի մոտ, 2013թ. հունվարի 29
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաները՝ ավիավթարի վայրի մոտ, 2013թ. հունվարի 29
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Ղազախստանի Ալմաթի քաղաքի մոտակայքում կործանվել է երկրի ավիաուղիներին պատկանող մարդատար մի օդանավ:
 
«SCAT» ավիաընկերությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ իրեն պատկանող օդանավերից մեկը, որը կատարում էր Կոքշետաու – Ալմաթի թռիչքը՝ տեղափոխելով 15 ուղևոր և անձնակազմի հինգ ներկայացուցիչ, վատ եղանակային պայմանների հետևանքով վթարի է ենթարկվել ուղևորության ավարտին մոտ:
 
Ավիաընկերությունը հայտնել է, որ, նախնական տեղեկությունների համաձայն, ավիավթարի հետևանքով օդանավում եղած մարդկանցից որևէ մեկը չի փրկվել:
 
Ղազախստանում օդանավի երեքշաբթի օրը տեղի ունեցած վթարն արդեն երկրորդն է՝ անցյալ ամսվանից: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբեր ամսին Ղազախստան հարավում գտնվող Շիմքենթ քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել ռազմական տրանսպորտային մի օդանավ: Ավիավթարի հետևանքով զոհվել էին օդանավում գտնվող 27 մարդկանցից բոլորը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--