Չորեքշաբթի, 26 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 04:13

ԱՄՆ

Քարզայն ու Օբաման Վաշինգտոնում կքննարկեն Աֆղանստանի ապագան

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակի համաձայն, նախագահ Քարզայի այցի ընթացքում «քննարկելու շատ բան կլինի»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հանդիպումը Քաբուլում (արխիվային լուսանկար)ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հանդիպումը Քաբուլում (արխիվային լուսանկար)
x
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հանդիպումը Քաբուլում (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հանդիպումը Քաբուլում (արխիվային լուսանկար)
Արմեն Հովհաննիսյան
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երկուշաբթի օրը կմեկնի ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կանցկացնի նախագահ Բարաք Օբամայի հետ:
 
ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի համաձայն, նախագահ Քարզայի այցի ընթացքում «քննարկելու շատ բան կլինի»:
 
Նուլանդը հայտնել է, որ բանակցությունների անցկացման ժամանակ կքննարկվեն 2014 թվականին Միացյալ Նահանգների զինված ուժերի դուրսբերմանը հետևող զարգացումները, Աֆղանստանին տրամադրվող ֆինանսական աջակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
 
Միացյալ Նահանգների և Աֆղանստանի պաշտոնյաները հուսով են, որ այս հանդիպման արդյունքում հնարավոր կդառնա վերջնական համաձայնության գալ ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերման մանրամասների շուրջ՝ միաժամանակ պահպանելով անվտանգության ոլորտի այն ձեռքբերումները, որոնց հնարավոր է եղել հասնել ավելի քան մեկ տասնամյակ տևած պատերազմի արդյունքում:
 
Աֆղանստանում դեռևս մնում է Միացյալ Նահանգների մոտ 68 հազար զինծառայող: Զինված ուժերի հրամանատարությունը կոչ է անում Աֆղանստանում պահպանել մոտ 15 հազար զինծառայող կազմող զորաբաժին, սակայն ԱՄՆ-ի այլ պաշտոնյաներ համաձայն չեն երկրում այդ ծավալի զորաբաժին պահպանելու հետ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը դատապարտել է Ուկրաինայում ռուսական ագրեսիանi
|| 0:00:00
...  
🔇
X
25.11.2014
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընն Ուկրաինա կատարած իր այցի ժամանակ դատապարտել է այստեղ ռուսական ագրեսիան։ Այցի շրջանակներում նա հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։ Այդուհանդերձ, անպատասխան է մնում Ուկրաինային զինամթերք մատակարարելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։