Հինգշաբթի, 23 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 21:43

ԱՄՆ

Քիմ Քարդաշյանը երեխա է սպասում

Այս մասին հայտնել է Քարդաշյանի ընկեր Քանյե Ուեսթը

Քայնե Ուեսթ և Քիմ Քրադաշյան (արխիվային լուսանկար)Քայնե Ուեսթ և Քիմ Քրադաշյան (արխիվային լուսանկար)
x
Քայնե Ուեսթ և Քիմ Քրադաշյան (արխիվային լուսանկար)
Քայնե Ուեսթ և Քիմ Քրադաշյան (արխիվային լուսանկար)
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Քիմ Քրադաշյանի ներկայիս ընկեր Քայնե Ուեսթը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Քիմն ու ինքը սպասում են իրենց առաջին երեխային:
 
Այս հայտարարությամբ, ըստ «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականի, ռեփ ոճի երգիչ Ուեսթը հանդես է եկել Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքում գտնվող «Ռևել» հանգստավայրի համերգասրահում անցկացված համերգի ժամանակ, որին ներկա էին Քիմի մայր Քրիս Ջեներն ու Ուեսթի ուսուցիչ և լավագույն ընկեր Ջեյ-Զին:
 
35-ամյա Ուեսթի և 32-ամյա Քարդաշյանի ներկայացուցիչները դեռևս չեն արձագանքել Քիմի հղիության մասին լուրերին:
 
Հիշեցնենք, որ «Հերիս ինթերնեշնլ» ընկերության կողմից ավելի քան 2000 մարդու մասնակցությամբ անցյալ շաբաթվա վերջ անցկացված ինտերակտիվ հարցման ընթացքում մասնակիցներին տրվել է հարց այն մասին, թե 2013 թվականին հայտնի անձանցից որ մեկին նրանք չէին ցանկա այլևս տեսնել:
 
Հարցման մասնակիցների կողմից ամենից հաճախ տրվող պատասխանը եղել էր «Քիմ և Քլոե Քարդաշյան քույերերի»՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող «ռեալիթի շոու» ծրագրերի աստղերի, որոնց կյանքի մանրամասները գրեթե ամեն շաբաթ հրապարակվում են Միացյալ Նահանգների սուպերմարքեթներում վաճառվող պարբերականներում:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--