Մատչելի հղումներ

Ջոն Քերի. «Աշխարհում ավելի մեծ թվով կանանց ձայնը լսելի է դառնում»


Աշխարհում նշվում է Կանանց միջազգային օրը

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին հանդես է եկել Կանանց միջազգային օրվան նվիրված հայտարարությամբ, որտեղ նշել է, որ մարտի 8-ին Միացյալ Նահանգները, աշխարհի բազմաթիվ երկրների հետ միասին, գովասանքի խոսքեր է ուղղում կանանց և նշում նրանց ներդրումն առավել խաղաղ, արդարացի և բարգավաճ հասարակության կառուցման մեջ:

«ԱՄՆ-ի արտգործնախարարությունը», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քերին, - «որը գլխավորել են այնպիսի հզոր, խելացի և չափազանց մեծ ունակություններով օժտված դիվանագետներ՝ Մադլեն Օլբրայթից ու Կոնդոլիզա Ռայսից մինչև ինձանից առաջ արտգործնախարարության գլուխ կանգնած Հիլարի Քլինթընը, այն տպավորիչ օրինակներից է, թե ինչպիսի լայնածավալ փոփոխություններ կարող են առաջանալ նպատաուղղված և հաստատակամ կանանց ջանքերի շնորհիվ՝ ջանքերի, որոնց գործադրվել են ինչպես Ամերիկայի, այնպես էլ ամբողջ ժամանակակից աշխարհի շահերից ելնելով»:

Անդրադառնալով հասարակական և քաղաքական դիրքերում կանանց առաջընթացին, Քերին շեշտել է, որ «սա հիանալի և հաճախակի ստվերում մնացող գլոբալ օրինակ է այն բանի, որ վերջին տասնամյակների ընթացքում քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում գրանցված ահռելի առաջընթացը հնարավոր չէր լինի առանց ուժեղ կանանց առաջնորդության և վճռականության: Ընդամենը մեկ տարվա ընթացքում մենք ականատես ենք դարձել Մալավիում և Հարավային Կորեայում իշխանության ղեկին կանանց կանգնելուն: Այստեղ, Միացյալ Նահանգներում, կանանց աննախադեպ մի թիվ՝ 20 կին, ընտրվել են երկրի Սենատ»:

Ջոն Քերին միաժամանակ նշել է, որ դեռևս կան բազմաթիվ երկրներ, որտեղ դեռևս առկա են մեծ խոչընդոտներ՝ իշխանության և հասարակության համակարգում կանանց առաջընթացի համար:

ԱՄՆ-ի արտգործնախարարը հորդորել է միջազգային գործընկերներին «անցնել այն գործի, որը սպասում է մեզ բոլորիս՝ պահպանել այն, ինչ հնարավոր է եղել ձեռք բերել կանանց և աղջիկների առողջապահության, կրթության ոլորտի և քաղաքացիական իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու առումով:

«Միացյալ Նահանգները շարունակելու է աշխարհում մեր գործընկերների հետ համագործակցությունը, որպեսզի շարունակվի այնքան անհրաժեշտ առաջընթացը», - եզրափակել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG