Մատչելի հղումներ

Ճապոնիայի վարչապետը չգործող ատոմակայանը վերաբացելու կոչ է արել


Ճապոնիայի վարչապետը կոչ է արել վերաբացել չգործող ատոմակայանը՝ ասելով, որ Ճապոնիան չի կարող գոյատևել առանց ատոմային էներգիայի:

Վարչապետ Յոշիհիկո Նոդան ուրբաթ օրն անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել երկրի արևմտյան մասում տեղակայված Օհի ատոմակայանի բնականոն աշխատանքը վերսկսելու կոչով: Նա ասել է, որ ատոմակայանի երկու ռեակտորներն անհրաժեշտ է վերագործարկել՝ մարդկանց կյանքը բարելավելու նպատակով, սակայն նման աշխատանքներ իրականացնելու հրամանագիր չի արձակել:

Վարչապետ Նոդայի կառավարությունը փորձում է ամեն գնով ձեռք բերել հասարակության աջակցությունը ռեկատորները վերագործարկելու հարցում՝ ամառային ամիսների ընթացքում էլեկտրաէներգիայի պակասից խուսափելու նպատակով:

Ճապոնիայի ատոմային բոլոր ռեակտորների աշխատանքը ներկայում դադարեցված է:

Երկրում բնապահպանական «Գրինփիս» կազմակերպության գործադիր Յունիչի Սատոյի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում նշվել է, որ միջուկային անվտանգության հարցում որոշիչ ձայնի իրավունք պետք է ունենան փորձագետներն, այլ ոչ թե քաղաքական գործիչները: Նրա համաձայն, Օհիի ատոմակայանն անվտանգ չէ, քանի որ այնտեղ չեն ձեռնարկվել անվտանգության բարձրացման տեխնիկական անհրաժեշտ միջոցները:

Ճապոնիայում անցյալ տարվա մարտի 11-ին տեղի ունեցած բնական աղետից հետո, որի պատճառով մեծ վնասվածքներ է ստացել «Ֆուկուշիմա» ատոմակայանը, գիտնականներն ու էներգետիկայի ոլորտի մասնագետները քննարկում են այն հարցը, թե արդյոք, բնական անկանխատեսելի աղետների հնարավորության պայաններում, հնարավոր կլինի ապահովել ատոմային էներգետիկայի օբյեկտների անվտանգ աշխատանքը:

XS
SM
MD
LG