Կիրակի, 20 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 22:43

Տարածաշրջան

Իվանիշվիլիին հիասթափեցրել է Մոսկվայի արձագանքը

Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի և Վրաստանի պատմական հարաբերությունների վերականգնման մասին

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն իր կառավարության կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղությամբ ձեռնարկված քայլերի նկատմամբ Մոկսվայի արձագանքը «հիասթափեցրել» է իրեն:
 
«Նոր իշխանությունների կողմից բավականին հստակ քայլ է կատարվել, երբ ես նշանակեցի Զուրաբ Աբաշիձեին Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցերով հատուկ հանձնակատարի պաշտոնում, և մենք առաջին հիասթափությունն ենք ապրել: Ռուսաստանի կողմից դեռևս որևէ համարժեք արձագանք չի եղել: Սպասում ենք և հույս ենք արտահայտում, որ Ռուսաստանի իշխանությունները կդիմեն հետագա վերլուծության և համապատասխան քայլեր կձեռնարկեն: Երկու պետությունների միջև գոյություն ունեցող լարվածությունը ցանկալի չէ երկրներից որևէ մեկի համար, և երկուստեք ձեռնարկվող քայլերի միջոցով մենք պետք է կարողանանք բարելավել և խորացնել մեր պատմական հարաբերությունները», - ասել է Իվանիշվիլին Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ ունեցած իր հանդիպումից հետո:
 
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի սկզբին Վրաստանի նոր վարչապետի կողմից ձեռնարկված քայլերից մեկը դարձել էր Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցերով հատուկ հանձնակատարի պաշտոնի ստեղծումը: Այս պաշտոնում նշանակվել էր Ռուսաստանում 2000-ից 2004 թվականներն ընկած ժամանակահատվածում Վրաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Զուրաբ Աբաշիձեն: Իվանիշվիլին պնդում է, որ այս քայլով Վրաստանը կատարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված «առաջին քայլը»:
 
Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցերով հատուկ հանձնակատարի պաշտոնի հիմնադրման կապակցությամբ Մոսկվայի առաջին արձագանքը եղել է Ռուսաստանի փոխարտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի մեկնաբանությունը, որը հայտնել է լրագրողներին, թե Զուրաբ Աբաշիձեն «Մոսկվայում հայտնի է որպես փորձառու մարդ և դիվանագետ»:
 
Այս մեկնաբանությանը հետևել է հայտարարությունն այն մասին, որ Մոկսվան «հստակ և գործնական քայլեր է ակնկալում Թբիլիսիից»:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հարկավոր է պաշտպանել աշխարհի քրիստոնյաներինi
|| 0:00:00
...
 
🔇
X
18.04.2014
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտարարում են, որ Արաբական գարունից հետո Մերձավոր Արեւելքի երկրներում քրիստոնյաների դեմ հարձակումների թիվը նկատելիորեն աճել է, ինչի հետեւանքով այս տարածաշրջանից սկսվել է նրանց մեծ արտահոսք։ Իսկ ԱՄՆ-ում քրիստոնեական հարցերով զբաղվող կազմակերպությունները մեղադրում են նախագահ Բարաք Օբամային նրա համար, որ նա դա կանխելու համար չի իրականացնում անհրաժեշտ քայլեր։