Հինգշաբթի, 30 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 17:41

Եվրոպա

Իտալիայի դատարանը մերժել է սեռական բնույթի սկանդալի դատավարությունը դադարեցնելու Բերլուսկոնիի պահանջը

x
Արմեն Հովհաննիսյան
Միլանի դատարանը մերժել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի կողմից իր մասնակցությամբ սեռական սկանդալի վերաբերյալ դատավարությունը դադարեցնելու մասին ներկայացված պահանջը:
 
Բերլուսկոնիի դատապաշտպանների համաձայն, դատավարությունը կարող է վնաս հասցնել գալիք ամսվա ընթացքում կայանալիք ընտրություններին որպես աջ կենտրոնամետ դաշինքի առաջնորդի նրա զբաղեցրած դիրքին:
 
Դատախազները սակայն մեղադրել են Բերլուսկոնիի դատապաշտպաններին ընտրություններից առաջ դատավճռից խուսափելու նպատակով գործի վարույթը կասեցնելուն ուղղված փորձ կատարելու մեջ:
 
Բերլուսկոնին մեղադրվում է մառոկկացի Կարիմա էլ-Մարուգին,  որն առավել հայտնի է «Ռուբի» մականունով և Իտալիայի նախկին վարչապետի դեմ դատական գործի գլխավոր դերակատարն է, սեռական բնույթի ծառայություններ մատուցելու դիմաց վարձատրելու մեջ այն ժամանակ, երբ էլ-Մարուգը դեռևս 17 տարեկան էր: Մարմնավաճառությունն Իտալիայում օրենքով արգելված չէ, սակայն արգելված է օգտվել 18 տարեկանը չլրացած կանանց ծառայություններից:
 
Նախկին վարչապետին մեղադրում են նաև պաշտոնական դիրքի չարաշահման մեջ այն ժամանակ, երբ վերջինս ճնշում էր գործադրել ոստիկանության ծառայողների վրա՝ մանր գողություն կատարելու համար ձերբակալված էլ-Մարուգին ազատ արձակելու նպատակով:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ՆԱՍԱ-ն ցավում է տիեզերանավի կործանման համարi
|| 0:00:00
...
 
🔇
X
29.10.2014
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում թռիչքից անմիջապես հետո կործանվեց ամերիկյան այն տիեզերանավը, որը Միջազգային տիեզերակայան էր տեղափոխում տիեզերագնացների համար անհրաժեշտ պարագաներ։ Կործանման պատճառները դեռեւս ճշտված չեն։