Չորեքշաբթի, 22 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 05:17

Մերձավոր Արևելք

Բարաքը հեռանում է քաղաքականությունից

70-ամյա նախկին վարչապետն ասել է, թե «հոգնել է քաղաքական կյանքից» և ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հեռանում է քաղաքականությունից:
 
Էհուդ Բարաքը երկուշաբթի օրն անսպասելիորեն հայտարարել է, թե չի մասնակցի երկրում հունվար ամսին կայանալիք ընտրություններին, սակայն կմնա իր զբաղեցրած պաշտոնում մինչև նոր կառավարության կազմավորումը:
 
70-ամյա նախկին վարչապետ Բարաքն ասել է, թե «հոգնել է քաղաքական կյանքից» և ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: Նա ասել է նաև, թե ցանկանում է տեղ ազատել բարձ պաշտոններ զբաղեցնելու այլ ցանկացողների համար:
 
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահի համաձայն, Բարաքի որոշումը հարգանքի է արժանի: Վարչապետը բարձր է գնահատել իր երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ պաշտպանության նախարարի կողմից կատարված աշխատանքը:
 
Էհուդ Բարաքը,  2011 թվականին հեռանալով Իսրայելի աշխատանքային կուսակցությունից, հիմնադրել է ձախակողմյա կենտրոնամետ «Անկախություն» կուսակցությունը:
 
Բարաքը վերջին տարիներին դարձել էր վարչապետ Նեթանյահուի կողմնակիցը, սակայն երկուսի միջև հարաբերությունները լարվել են այն հարցի պատճառով, թե ինչպես ձեռք բերել Միացյալ Նահանգների աջակցությունն Իրանի նկատմամբ Իսրայելի վարվող քաղաքականության շուրջ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--