Մատչելի հղումներ

Լարվածությունը Իսրայելի ու պաղեստինցիների միջև աճում է


Իսրայելը նախատեսում է պարիսպ կառուցել պաղեստինյան քաղաքի մերձակայքում և ձերբակալել է պաղեստինցի իրավաբանի, որը հացադուլ է հայտարարել երկու ամիս առանց մեղադրանքի փակի տակ պահվելու համար:

Տիգրան Մարտիրոսյան

Պաղեստինցիները բողոքում են ի պաշտպանություն Մոհամադ Ալանի, ում ձերբակալել են Իսրայելում Իսլամական ջիհադ ռազմական խմբավորման հետ կապեր ունենալու համար: Նա մերժում է որևէ կապի առկայությունը:

Երկար քննարկումներից հետո չորեքշաբթի Իսրայելի գերագույն դատարանը հայտարարել է, որ Ալանը կմնա Իսրայելում հոսպիտալացված, սակայն նրա ձեռնաշղթաները կհանվեն ու ընտանիքի անդամներին կթույլատրվի այցելել իրեն:

Ըստ իսրայելի քաղաքացի ազգությամբ արաբ Ահմադ Ալ Թիբի, փակ դռների հետևում վերակենդանացման բաժնի բժիշկը երկար զեկուցում էր նրա առողջական վիճակի մասին: Դատավորները խնդրեցին, որ այդ զեկույցը գաղտնի մնա»:

Ալանը ուղեղի վնասվածք է ստացել և դեռ պարզ չէ արդյոք նրան հնարավոր է բուժել: Չորեքշաբթի պաղեստինցի քրիստոնյաները Բեյթ Ջալայում մեկ ուրիշ բողոքի ցույց էին անցկացնում՝ հրեական Հար Գիլո բնակավայրի ու իրենց միջև պարիսպ կառուցելու դեմ:

Բեյթ Ջալայի քրիստոնյա բնակիչ, հայր Ախթամ Ջիջազի՝ իրենք դեմ են այդ պարսպի կառուցմանը և հողի բռնագրավմանը: Մինչդեռ երեքշաբթի եղել է Իսրայելի սահմանապահների վրա դանակով հարձակված պաղեստինցի տղամարդու թաղման արարողությունը, որը երրորդ նման հարձակումն է՝ անցյալ շաբաթվա ընթացքում:

Իսրայելի ընդդիմադիրների ղեկավար Իսաակ Հերցոգը հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ՝ քննարկելու ահագնացող իրավիճակը:

«Մենք առաջին և առաջնահերթորեն պետք է կանխենք երրորդ «ինթիֆադան» և եկանք համաձայնության, որ այն կանխելու համար մի կողմից պետք է պայքարենք ահաբեկչության դեմ, իսկ մյուս կողմից դիվանագիտական գործընթաց հաստատենք, բանակցությունների ուղով գնանք դեպի երկխոսություն»:

ԱՄՆ-ի հովանավորությամբ անցկացված խաղաղության բանակցություններից հետո, որոնք առանց էական արդյունքների ավարտվեցին 2014 թվի ապրիլին, բռնությունները Իսրայելի ու պաղեստինցիների միջև սաստկացան, երբ Իսրայելը Գազայից թողարկվող հրթիռներին պատասխանեց մի քանի շաբաթ տևած ռմբակոծություններով ու հրթիռահարումներով:

XS
SM
MD
LG