Երկուշաբթի, 21 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 08:46

Մերձավոր Արևելք

Իսրայելի և Գազայի գոտու միջև զինադադար է հաստատվել

Զինադադարն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով երեկոյան ժամը 9-ին

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Եգիպտոսի իշխանությունները չորեքշաբթի օրը հանդես են եկել Իսրայելի և Գազայի գոտու միջև բռնությունները դադարեցնելու մասին հայտարարությամբ:
 
Եգիպտոսի արտգործնախարար Մոհամմեդ Քամել Ամրն այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Կահիրենում՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի ներկայությամբ:
 
Զինադադարի մասին հայտարարությունն արվել է Քլինթընի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունքի կողմից անցկացված երկարատև հանդիպումներից հետո:
 
Քլինթընը գովասանքի խոսքեր է ուղղել Եգիպտոսի նոր կառավարությանը՝ զինադադարը հաստատելու ուղղությամբ գործադրված ջանքերի համար, և նշել, որ ԱՄՆ-ը և Եգիպտոսը համատեղ կաշխատեն  գործընթացում կատարվելիք հաջորդ քայլերին աջակցելու ուղղությամբ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հարկավոր է պաշտպանել աշխարհի քրիստոնյաներինi
|| 0:00:00
...
 
🔇
X
18.04.2014
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտարարում են, որ Արաբական գարունից հետո Մերձավոր Արեւելքի երկրներում քրիստոնյաների դեմ հարձակումների թիվը նկատելիորեն աճել է, ինչի հետեւանքով այս տարածաշրջանից սկսվել է նրանց մեծ արտահոսք։ Իսկ ԱՄՆ-ում քրիստոնեական հարցերով զբաղվող կազմակերպությունները մեղադրում են նախագահ Բարաք Օբամային նրա համար, որ նա դա կանխելու համար չի իրականացնում անհրաժեշտ քայլեր։