Մատչելի հղումներ

Իսրայելը ռմբակոծել է Գոլանի բարձունքները


Իսրայելի օդուժը հարված է հասցրել՝ Սիրիայի տարածքից իրականացված հարձակմանն ի պատասխան

Իսրայելի ռազմական օդանավերը հարված են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող թիրախների, այդ թվում՝ հրամանատարական կենտրոնի և հետևակային ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ:

Իսրայելի իշխանությունների համաձայն, այս հարվածն իրականացվել է՝ ի պատասխան Գոլանի բարձունքներում նախօրեին Սիրիայի տարածքից իրականացված հարձակման, որի հետևանքով զոհվել է 13-ամյա մի պատանի:

Սիրիայի տարածքից արձակված հակատանկային հրթիռի պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել երկու մարդ:

Դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած այս պատահարի հետևում՝ Սիրիայում գործող ապստամբները, թե այս երկրի կառավարական ստորաբաժանումները:

Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Յուվալ Ստեյնիցի համաձայն, օդային հարձակումների ուղերձը չափազանց պարզ է:

Ստեյնիցը նշել է, որ Իսրայելը չի միջամտում Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմին, սակայն կան «կարմիր գծեր», որոնց հատումն անթույլատրելի է:

Հանդես գալով Իսրայելի ռադիոյի եթերում՝ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ստեյնիցը շեշտել է, որ Հրեական պետությունը կպաշտպանի իր քաղաքացիներին: Նրա համաձայն, Իսրայելը ձեռնարկել է կոշտ, սակայն չափավոր պատասխան՝ զգուշացնելու համար Սիրիային, որ միջսահմանային հարձակումները չեն հանդուրժվի:
XS
SM
MD
LG