Հինգշաբթի, 27 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 22:17

Մերձավոր Արևելք

«Իսրայելը կզղջա Սիրիայի դեմ ուղղված ագրեսիայի համար»

Իրանի անվտանգության ազգային խորհրդի նախագահ. «Մահմեդական աշխարհը սատարում է Սիրիային»

x
Արմեն Հովհաննիսյան
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, թե «Իսրայելը կզղջա Սիրիայի դեմ ուղղված ագրեսիայի համար»:
 
Նման հայտարարությամբ է երկուշաբթի օրը հանդես եկել Իրանի անվտանգության ազգային խորհրդի նախագահ Սայիդ Ջալիլին Դամասկոս կատարվող իր այցի ընթացքում:
 
Ջալիլին ասել է նաև, որ մահմեդական աշխարհը սատարում է Սիրիային:
 
Իրանի անվտանգության ազգային խորհրդի նախագահ Ջալիլի այս հայտարարությամբ հանդես գալուց մեկ օր առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն ասել է, թե Սիրիայի տարածքում անցյալ շաբաթ իրականացված հարվածը ցույց է տվել, որ Իսրայելը լուրջ է վերաբերվում Լիբանան ծանր սպառազինության որևէ տեղափոխություն կանխելու հարցին:
 
Էհուդ Բարաքը, հանդես գալով Մյունխենում անցկացվող անվտանգության համաժողովի ընթացքում, չի ասել, որ Իսրայելը պատասխանատվություն է ստանձնում հարձակման համար: Սիրիայում իրականացված հարձակման շուրջ հրապարակային առաջին մեկնաբանության մեջ նա սակայն ասել է, թե օդային հարձակումը «ապացուցց է, որ երբ մենք որևէ բան ենք ասում, ապա լուրջ ենք վերաբերվում մեր ասածին»:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ինչու է հարկավոր պաշտպանվել իմունաքաղցից (ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից)i
|| 0:00:00
...  
🔇
X
27.11.2014
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, եթե զարկ տրվեն իմունաքաղցի՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բուժման աշխատանքներին, այս համաճարակը 15 տարի անց կդադարի լինել համաշխարհային սպառնալիք։ Հակառակ դեպքում համաճարակն ավելի կուժգնանա։