Ուրբաթ, 31 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 21:46

Եվրոպա

Ֆուտբոլային սկանդալ՝ կապված պայմանավորված խաղերի հետ

«Սա Եվրոպայի ֆուտբոլի համար տխուր օր է»

x
Արմեն Հովհաննիսյան
Ֆուտբոլային հարյուրավոր խաղերի պայմանավորված լինելը բացահայտվել է Սինգապուրից իրականացված՝ ֆուտբոլային խաղադրույքների հետ կապված համաշխարհային մակարդակի խարդախության հետաքննության արդյունքում:
 
Աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող խաղը՝ ֆուտբոլը, խաղում են բոլոր մայրցամաքներում, իսկ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղերը ցուցադրվում են աշխարհի բոլոր երկրներում՝ ազգային ասոցիացիաների, ակումբների և հեռահաղորդակցող կազմակերպությունների համար դառնալով միլիարդավոր դոլարներ կազմող եկամտի աղբյուրը:
 
Ասիայում խաղադրույքներով զբաղվող քրեական սինդիկատների գործունեությունը, ըստ քննիչների, վաղուց է վտանգ ներկայացնում ֆուտբոլի համար, սակայն պայմանավորված խաղերի վերաբերյալ նման բացահայտումները շեշտում են, թե ինչպիսի ծավալների է հասել այս խնդիրը:
 
Ֆուտբոլի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ, ըստ քննիչների, ներգրավված են քրեական խմբավորումներ, որոնք օգտագործում են պայմանավորված խաղերը՝ փողերի լվացման համար: Կաշառակերության հետ պայքարի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպության համաձայն, անցյալ տարի սպորտի հետ կապված խաղադրույքների ծավալը կազմել է մոտ մեկ տրիլիոն դոլար, կամ օրական 3 միլիարդ դոլար: Խաղադրույքների հիմնական մասը կատարվել է Ասիայում և դրվել ֆուտբոլային խաղերի վրա:
 
Եվրոպոլի և սկանդալում ներգրավված պետությունների ոստիկանության ուժերը հետաքննություն են անցկացնում մոտ 680 ֆուտբոլային խաղի փաստով, ներառյալ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակցության համար որակավորման, Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի ամենաճանաչված ակումբների խաղերը:
 
Ոստիկանության մարմինների համաձայն, հետաքննության տակ են գտնվում 2008-ից 2011  թվականներն ընկած ժամանակահատվածում անցկացված խաղերը, որոնց որոշ մասի նկատմամբ արդեն իսկ անցկացվել է քրեական հետաքննություն: Հետաքննության տակ գտնվող խաղերից մոտ 380-ը անցկացվել են Եվրոպայում, պայմանավորված ևս 300 խաղ անցկացվել է Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի պետություններում:
 
«Սա Եվրոպայի ֆուտբոլի համար տխուր օր է», - ասել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնրայթը՝ հավելելով. «Այս խնդիրը ֆուտբոլի համար այժմ դարձել է սկզբունքների պահպանման խնդիր: Խաղերի անցկացման պատասխանատուները պետք է ականջ դնեն այս զգուշացումներին»:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների նախաշեմինi
|| 0:00:00
...
 
🔇
X
31.10.2014
ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին մնացել է մի քանի օր եւ հանրապետականներն ունեն մեծ հույսեր, որ Կոնգրեսի այս ընտրությունների արդյունքում մեծամասնություն են կազմելու զույգ պալատներում՝ Սենատում ու Ներկայացուցիչների պալատում։ Ու քանի որ Ներկայացուցիչների պալատն արդեն իսկ հանրապետականների վերահսկողության տակ է, նրանց ուշադրությունն այսօր հիմնականում կենտրոնացել է Սենատի վրա։