Միջազգային դոնորները մեծածավալ օգնություն են խոստացել Մալիում իսլամիստների դեմ պայքարող ուժերին
Ֆրանսիայի նախագահ Օլանդ. «Ֆրանսիայի և Մալիի ուժերի կողմից Մալիում վարվող պայքարը հաղթական է»
Արմեն Հովհաննիսյան
29.01.2013
Միջազգային դոնորները հարյուրավոր միլիոն դոլար կազմող օգնություն են խոստացել Մալիում իսլամիստ զինյալների դեմ պայքար մղող ուժերին:
Նման խոստում միջազգային դոնորները տվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում երեքշաբթի օրն անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ: Այսպես, Միացյալ Նահանգները խոստացել է տրամադրել 96, Աֆրիկյան Միությունը՝ 50 միլիոն դոլարի օգնություն, իսկ Գերմանիայի իշխանությունները պարտավորվել են լրացուցիչ 20 միլիոն դոլար տրամադրել զինյալների դեմ շարունակվող պայքարին:
Ֆինանսական օգնություն տրամադրելու խոստումով հանդես են եկել նաև Աֆրիկայի երկրների տնտեսական միությունը (ECOWAS), Հարավային Աֆրիկան, Գանան, Նիգերիան և Եթովպիան:
Ճապոնիայի կառավարությունն իր կողմից 120 միլիոն դոլար ծավալի օգնություն է խոստացել «Մալիում Աֆրիկայի պետությունների առաջնորդությամբ գործող միջազգային առաքելություն» (AFISMA) անունը կրող միջազգային ուժերին, որոնց զինծառայողներն արդեն ժամանել են Մալի, սակայն դեռևս չեն միացել մարտական գործողությունների:
Ֆրանսիայի և Մալիի զինված ուժերը, երկրի հյուսիսային շրջանների նկատմամբ անցյալ տարի վերահսկողություն հաստատած իսլամիստ զինյալների դեմ ուղղված պայքարի շրջանակներում, երկուշաբթի օրը վերահսկողություն են հաստատել Մալիի պատմական Տիմբուքտու քաղաքի նկատմամբ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկուշաբթի օրն այս կապակցությամբ ասել է, թե «Ֆրանսիայի և Մալիի ուժերի կողմից Մալիում վարվող պայքարը հաղթական է»:

This photo released by the French Army Communications Audiovisual office shows a French soldier guarding Timbuktu airport, Mali, January 28, 2013.

This photo released by the French Army Communications Audiovisual office shows a crowd cheering the arrival of French soldiers in Timbuktu, Mali, January 28, 2013.

A Malian family's taxi is searched at a checkpoint on the Gao road outside Sevare, 620 kilometers north of Mali's capital Bamako, January 27, 2013.

A man rides past the well where U.N. director of Human Rights Watch Philippe Bolopion says the bodies of suspected Islamist rebels were dumped, Sevare, Mali, January 28, 2013.

A mosque damaged in fighting between French-backed Malian troops and al-Qaida-linked militants is seen in the recently liberated town of Konna, Mali, January 27, 2013.

Storage lockers at a fish market used as a military base by al-Qaida-linked militants are seen in Konna, Mali, January 27, 2013.

Malian soldier Ousmane Cisse stands guard on an open road outside Sevare, Mali, January 27, 2013.

Malian soldiers ride in an army pickup truck in Diabaly, January 26, 2013.