Մատչելի հղումներ

Հնդկաստանում մահապատժի է ենթարկվել Մումբիայում հարձակման մասնակիցը


«Այս մահապատիժը հարգանքի տուրք է հարձակման ընթացքում սպանվածների հիշատակին»

Հնդկաստանում մահապատժի է ենթարկվել 2008 թվականի երկրի Մումբայ քաղաքի վրա հարձակում իրականացրած զինյալների խմբի կենդանի մնացած միակ մասնակիցը:

Մոհամեդ Աջմալ Քասաբը կախաղան է հանվել չորեքշաբթի օրը Մումբայի քաղաքի մոտակայքում գտնվող Փյուն բնակավայրի բանտում:

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի, որտեղ գտնվում է Մումբայ քաղաքը, ներքին գործերի նախարարի համաձայն, այս մահապատիժը «հարգանքի տուրք է հարձակման ընթացքում սպանվածների հիշատակին»:

Պակիստանի քաղաքացի Քասաբը դեռևս 2010 թվականին էր դատապարտվել՝ սպանությունների, ահաբեկչության և Հնդկաստանի դեմ պատերազմ վարելու մեղադրանքներով: Սկզբում ինքը չէր ընդունում իր մեղքը, սակայն ավելի ուշ խոստովանել է քաղաքում զինյալների կողմից իրականացված եռօրյա գրոհին մասնակցելու մեջ:

Քասաբը բողոքարկել էր իրեն ներկայացված մահապատժի դատավճիռը, սակայն Հնդկաստանի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել պատիժը, իսկ երկրի նախագահը հերքել է ահաբեկչի կողմից ներկայացված միջնորդությունը:

Մումբայի գրոհն իրականացնելու համար Հնդկաստանը մեղադրել է Պակիստանից իր գործունեությունն իրականացնող «Լաշքար-է-թալիբա» զինյալների կազմակերպությանը: Հնդկաստանի իշխանությունների համաձայն, հարձակումներն իրականացվել են Պակիստանի պետական մարմինների աջակցությամբ: Պակիստանը սակայն հերքում է այս մեղադրանքները:
XS
SM
MD
LG