«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի Հնդկաստանում հեռարձակվող տարբերակի մասնակիցներից մեկը շահել է 1 միլիոն դոլար կազմող գլխավոր մրցանակը:
Հնդկաստանի արևելյան աղքատ շրջաններից մեկում բնակվող, մասնագիտությամբ համակարգչային օպերատոր Սուշիլ Քամարը հաղթանակով ավարտված խաղը հեռարձակվելու է եթեր նոյեմբերի 2-ին:
Համակարգչային օպերատոր և դասախոս աշխատող Սուշիլ Քամարի ամսեկան եկամուտը կազմում է 130 դոլար:
Քամարը մրցանակը շահելուց հետո հայտնել է, որ օգտագործելու է շահումից ստացված գումարի մի մասը բարդ քննության նախապատրաստվելու նպատակով, որն անհրաժեշտ է հանձնել ՝ Հնդկաստանում քաղաքացիական ծառայող դառնալու համար:
Բոլիվուդի դերասան Ամիթհաբ Բաչչանը, որը վարում է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը, իր բլոգում գրել է, որ Քամարի շահումից հետո ստուդիայում տիրում էր «աննկարագրելի» ուրախություն:
Խաղի մասնակիցները նախկինում էլ են շահել գլխավոր մրցանակը, սակայն այն չէր կազմում այս Քամարի կողմից շահած մրցանակի նման մեծ գումար: