Ուրբաթ, 24 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 14:27

Մերձավոր Արևելք

ԱԷՄԳ-ը Իրանի հետ համաձայնության չի եկել

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության գլխավոր բանագնաց. «Լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ՝ հաջորդ քայլի մասին որոշում կատարելու համար»

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
ՄԱԿ-ի միջուկային գործակալության գլխավոր տեսուչի համաձայն, Իրանի հետ հնարավոր չեղավ նոր համաձայնություն ձեռք բերել այս երկրի դեմ ներկայացվող միջուկային զենքի մշակման մեղադրանքների հետաքննությունն իրականացնելու շուրջ:
 
Իրան այցելած Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության մասնագետների խմբի ղեկավար Հերման Նեքերթսը հինգշաբթի օրն ասել է, թե Թեհրանում նախօրեին մեկնարկած բանակցությունների արդյունքում որևէ առաջընթաց չի գրանցվել:
 
Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության գլխավոր բանագնաց Նեքերթսը սակայն հրաժարվել է ներկայացնել մեկնաբանություններ այն մասին, թե արդյոք բանակցությունների ընթացքում գրանցվել է որևէ առաջընթաց: Նա ասել է սակայն, որ ԱԷՄԳ-ը հավատարիմ է մնում բանակցություններ անցկացնելուն, և որ լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ՝ հաջորդ քայլի մասին որոշում կատարելու համար:
 
Որևէ տեղեկություններ չեն հաղորդվել նաև Իրանի հետ հաջորդ բանակցությունների անցկացման ամսաթվի մասին:
 
Իրանի պետական լրատվական գործակալությունը չորեքշաբթի օրը սակայն հայտնել, որ երկու կողմերը համաձայնության են եկել «որոշ կետերի» շուրջ, սակայն այլ մանրամասեր չի ներկայացրել:
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի՝ որպես «P5+1» հայտնի պետությունների խմբի և Իրանի միջև բանակցությունները կանցկացվեն փետրվարի 26-ին Ղազախստանում: «P5+1»-ի և Իրանի միջև բանակցությունները վերջին անգամ անցկացվել են անցյալ տարվա հունիսին, սակայն որևէ հաջողության չէին հասել այն պատճառով, որ կողմերից որևէ մեկը չէր ցանկացել զիջումներ կատարել իրենց ունեցած դիրքորոշման մեջ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--