Երկուշաբթի, 15 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 06:00

ԱՄՆ

«HSBC» բանկը կարող է տուգանվել 1,8 միլիարդ դոլարով

Եվրոպայի խոշորագույն բանկը կարող է հետաքննության հետաձգման մասին համաձայնության գալ ԱՄՆ-ի դաշնային դատախազների հետ

x
Արմեն Հովհաննիսյան
«HSBC Holdings Plc» ընկերությունը կարող է 1,8 միլիարդ դոլարի չափով տուգանք վճարել՝ Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ բանկի կողմից փողերի լվացման գործում թույլ տված սխալների հետ կապված գործը կարգավորելու նպատակով:
 
Այս մասին հաղորդած «Ռոյթերս» գործակալության վկայությամբ, Եվրոպայի խոշորագույն բանկը կարող է հետաքննության հետաձգման մասին համաձայնության գալ ԱՄՆ-ի դաշնային դատախազների հետ:
 
Գործակալությանն իր անունը չբացահայտելու պայմանով այս տեղեկություները հայտնած աղբյուրի համաձայն, գործն ազդանշան կդառնա այն մասին, թե որչափ խիստ է պատրաստվում պայքարել ԱՄՆ-ի դատախազությունն ամերիկյան բանկային համակարգում գումարների անօրինական հոսքի դեմ:
 
«HSBC»-ի խոսնակի համաձայն, բանկը «համագործակցում է իշխանությունների հետ՝ շարունակվող հետաքննության շրջանակներում: Քննարկումների բնույթը գաղտնի են»:
 
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության իրավապահ մարմնի նախկին ծառայող, Նոտր Դամի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ներկայիս պրոֆեսոր Ջիմի Գյուելի համաձայն, հետաքննության հետաձգման մասին համաձայնությունը կարող է բարձրացնել հարցեր այն մասին, թե արդյոք «HSBC»-ն պարզապես մեծ տուգանք կվճարի, և դրանով ամեն ինչ կավարտվի:
 
Գյուրելի համաձայն, դա «ծաղրանք կլինի իրավապահ համակարգի նկատմամբ, և բանկերի ուշադրությունն իսկապես գրավելու համար անհրաժեշտ է մեղադրանքներ ներկայացնել անհատներին:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Անկախության հանրաքվեն Շոտլանդիայումi
|| 0:00:00
...
 
🔇
X
12.09.2014
Սեպտեմբերի 18-ին, Շոտլանդիայի բնակչությունը կմասնակցի անկախության հանրաքվեին