Չորեքշաբթի, 23 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 15:02

Տարածաշրջան

«Օլանդը Հայաստան այցելելու ծրագրեր չունի». Դեսպան

«Հայաստան Օլանդի այցի մասին հաղորդագրությունը բացարձակապես անակնկալ է եղել ինձ համար»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ «Amplitude Systemes» ընկերության արտադրամասի այցելության ընթացքում (արխիվային լուսանկար)Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ «Amplitude Systemes» ընկերության արտադրամասի այցելության ընթացքում (արխիվային լուսանկար)
x
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ «Amplitude Systemes» ընկերության արտադրամասի այցելության ընթացքում (արխիվային լուսանկար)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ «Amplitude Systemes» ընկերության արտադրամասի այցելության ընթացքում (արխիվային լուսանկար)
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ճանապարհորդության ծրագրերում չի ընդգրկված ապրիլի 24-ին Հայաստան այցելելու ծրագիրը»:
 
Այս մասին, ըստ «Հուրիեթ» պարբերականի, հաղորդել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլին:
 
«Որքանով տեղյակ եմ, նման այցելության մասին ծրագրեր չկան: Այդ մասին հաղորդագրությունը բացարձակապես անակնկալ է եղել ինձ համար», - ասել է դեսպան Բիլին:
 
Հիշեցնենք, որ նույն պարբերականն այս շաբաթվա սկզբին հաղորդել էր այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախատեսում է Հայաստան այցելել ապրիլի 24-ին՝ «ընդունելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից անցյալ տարվա նոյեմբերին ուղարկված՝ Հայաստան 2013 թվականին այցելելու հրավերը»:
 
Պարբերականը, «վկայակոչելով Ելիսեյան պալատի իր աղբյուրները», հաղորդել էր նաև, թե Օլանդը նախատեսում է մինչև 2014 թվականին կայանալիք տեղական ընտրությունները «ցեղասպանությանը նվիրված համոզիչ ուղերձով» հանդես գալ ֆրանսիահայ համայնքի առջև:
 
Ֆրանսիայի Սենատն անցյալ տարվա հունվարի 23-ին քվեարկել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:
 
Սենատը ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել էր օրինագիծ, որով նախատեսվում էր մինչև մեկ տարվա ազատազրկման և մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:
 
Ֆրանսիայի սահմանադրական դատարանը սակայն մոտ մեկ ամիս անց հակասահմանադրական էր ճանաչել այս օրինագիծը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հարցազրույց Լիլիթ Գեւորգյանի հետi
|| 0:00:00
...
 
🔇
X
22.04.2014
IHS Global Insight Լոնդոնում հիմնադրված ընկերությունը զբաղվում է ներդրումային խորհրդատվությամբ, ինչպես նաեւքաղաքական ու տնտեսական հարցերի վերլուծությամբ։ Նախկին խորհրդային երկրների հարցերով ընկերության վերլուծաբան Լիլիթ Գեվորգյանը վերջերս Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության հետ զրուցել է ՍՔԱՅՓ-ի միջոցով, անդրադառնալով Ուկրաինայում տիրող կացությանը։