Հինգշաբթի, 24 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 16:08

ԱՄՆ

Գեներալ Փեթրեուսի հետ կապված սկանդալն ընդլայնվում է

Հետաքննության տակ է Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարը

Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար, գեներալ Ջոն ԱլենԱֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Ալեն
x
Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Ալեն
Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Ալեն
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է անցկացնում Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենի նկատմամբ, որին մեղադրում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դեյվիդ Փեթրեուսի հրաժարականի պատճառը դարձած Ջիլ Քելիի հետ «ոչ պատշաճ կերպով հաղորդակցվելու մեջ»:
 
Միացյալ Նահանգների զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը երեքշաբթի օրն ասել է, որ Պենտագոնն ուսումնասիրում է 2010-ից 2012 թվականներն ընկած ժամանակահատվածում գեներալ Ալենի և Ջիլ Քելիի միջև 20-ից 30 հազար էջ ծավալով նամակագրությունը:
 
Պաշտոնյան չի մանրամասնել փաստաթղթերի բնույթը, սակայն ասել է, թե գոյություն ունի «հստակ հնարավորություն», որ այս գործը կապ ունի Փեթրեուսի նկատմամբ իրականացվող հետաքննության հետ:
 
Ջիլ Քելին գեներալ Փեթրեուսի ընկերն է, որի կողմից ՀԴԲ-ին ներկայացված բողոքն այն կնոջ մասին, որի հետ կապի մեջ էր Փեթրեուսը, դարձել է անցյալ շաբաթ գեներալի հրաժարականի պատճառը:
 
ՀԴԲ-ն իր հերթին կիրակի օրը գեներալ Ալենին վերաբերող նյութեր է ներկայացրել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը, ինչից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան կարգադրել է Պենտագոնի ավագ քննիչին հետաքննություն հարուցել:
 
Գեներալ Ալենը հերքել է որևէ խախտում կատարելու մասին իրեն ներկայացվող մեղադրանքները և հետաքննության ընթացքում պահպանելու է Աֆղանստանում ունեցած իր պաշտոնը:
 
Պաշտպանության նախարարության պաշտոնյան չի նշել, թե արդյոք հետաքննությունը քրեական բնույթի է, սակայն այս իրավիճակը բավականին մտահոգություն է առաջացրել Պենտագոնում, որպեսզի վերջինս հետաքննություն սկսի՝ այս մասին տեղեկացնելով ԱՄՆ-ի Կոնգրեսին:
 
Պաշտոնյան որևէ տեղեկություն չի ներկայացրել նաև այն հանգամանքի շուրջ, թե արդյոք նախարար Պանետան ուսումնասիրել է գործին վերաբերող փաստաթղթերը և նշել Փեթրեուսի անունը:
 
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցյալ ամիս առաջադրել էր գեներալ Ալենի թեկնածությունը Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության ղեկավարի և Եվրոպայում դաշնակիցների հաջորդ գերագույն հրամանատարի պաշտոնում:
 
Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ նախագահը հետաձգել է գեներալ Ալենի առաջադրումը, իսկ նախարար Պանետան դիմել է ԱՄՆ-ի Սենատին՝ այս պաշտոնում գեներալի նշանակման մասին լսումները հետաձգելու խնդրանքով:
 
ԱՄՆ-ի նախագահն ավելի վաղ գեներալ Ալենին Աֆղանստանում փոխարինելու նպատակով առաջադրել էր գեներալ Ջոզեֆ Դանֆորդի թեկնածությունը: Ըստ Պենտագոնի, նախարար Պանետան ցանկություն է հայտնել, որպեսզի գեներալ Դանֆորդի թեկնածությունը հաստատվի հնարավորինս արագ՝ անկախ նոր հետաքննության արդյունքներից:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ռուսաստանի տնտեսությունըi
|| 0:00:00
...
 
🔇
X
23.04.2014
Ռուսաստանի տնտեսության նախարարի համաձայն, արեւմտյան պատժամիջոցները վնասում են Ռուսաստանի տնտեսությանը։ ՛՛Ռուսաստանի տնտեսական արտադրանքը անկում է ապրել, որովհետեւ ներդրողները իրենց գումարները այլուր են փոխադրում։ Սակայն որոշ արեւմտյան ընկերություններ անտեսելով այդ միտումը ընդլայնում են իրենց բիզնեսը Ռուսաստանում։ Դրանով հանդերձ, Միացյալ Նահանգներն ու եվրոպական դաշնակիցները ավելի լայն պատժամիջոցներ են ծրագրում, Ղրիմը Ռուսաստանին կցելու համար Մոսկվային պատժելու նպատակով։