Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան կվերաբացի դեսպանությունն Իրանում


Արտգործնախարար Հեյգի համաձայն, Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը վերաբացելու մասին համաձայնություն ստանալուց հետո այնտեղ սկզբում փոքրաթիվ անձնակազմ է ուղարկվելու

Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են վերաբացել դեսպանությունն Իրանում: Դեսպանատունը դադարեցրել էր գործողությունը երկուս ու կես տարի առաջ՝ Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված նոր պատժամիջոցների պատճառով զայրացած ցուցարարների կողմից Թեհրանում գտնվող դեսպանատան իրականացված գրոհի և կողոպուտի հետևանքով:

Արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Մեծ Բրիտանիայի խորհրդարանին հասցեագրված գրավոր ուղերձում երեքշաբթի օրը նշել է, որ դեռևս պետք է լուծվեն գործնական որոշ խնդիրներ, սակայն այժմ «պատշաճ պահ է ձևավորվել»՝ արտգործնախարարությունը վերաբացելու համար:

Արտգործնախարար Հեյգի համաձայն, Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը վերաբացելու մասին համաձայնություն ստանալուց հետո այնտեղ սկզբում փոքրաթիվ անձնակազմ է ուղարկվելու:

Մեծ Բրիտանիան Իրանում դեսպանությունը փակել էր 2011 թվականի վերջին, ինչից հետո Իրանի դիվանագետները վտարվել էին Մեծ Բրիտանիայից: Երկու պետություններն ավելի ուշ վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, ինչից հետո այս տարվա փետրվարին Իրանը մասամբ վերաբացել է Մեծ Բրիտանիայում իր դեսպանությունը՝ հյուպատոսական ծառայություններ մատուցելու նպատակով:
XS
SM
MD
LG