Երեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 03:26

ԱՄՆ

Լոս Անջելեսում անցկացվել է 55-րդ «Գրեմի»-ն

Ամերիկահայ ջութակահարուհի Քիմ Քաշքաշյանի «Kurtág and Ligeti: Music For Viola» ալբոմը ճանաչվել է լավագույնը՝ «Լավագույն դասական գործիքային սոլո ալբոմ» անվանակարգում:

«Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթող ճանաչված կատարողներ Գոտյեն և Քիմբրան՝ «Somebody That I Used to Know» կատարման համար«Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթող ճանաչված կատարողներ Գոտյեն և Քիմբրան՝ «Somebody That I Used to Know» կատարման համար
x
«Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթող ճանաչված կատարողներ Գոտյեն և Քիմբրան՝ «Somebody That I Used to Know» կատարման համար
«Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթող ճանաչված կատարողներ Գոտյեն և Քիմբրան՝ «Somebody That I Used to Know» կատարման համար
Արմեն Հովհաննիսյան
Լոս Անջելեսում կիրակի ուշ երեկոյան կայացել է «Գրեմի» 55-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել կատարողներ Գոտյեն և Քիմբրան՝ «Somebody That I Used to Know» կատարման համար:
 
«Fun.» խումբը լավագույնն է ճանաչվել «Տարվա լավագույն երգ» անվանակարգում՝ իր «We Are Young» երգով: Խումբն արժանացել է նաև «Տարվա լավագույն նոր կատարող» մրցանակին:
 
Անգլիական ֆոլք ռոք «Mumford and Sons» խումբը նվաճել է «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակը, իսկ «Լավագույն սոլո փոփ կատարում» անվանակարգում «Գրեմի» մրցանակ է ստացել անցյալ տարվա նույն մրցանակի բազմաթիվ անվանակարգերում հաղթող ճանաչված անգլիացի երգչուհի Ադելը:
 
Ամերիկահայ ջութակահարուհի Քիմ Քաշքաշյանի «Kurtág and Ligeti: Music For Viola» ալբոմը ճանաչվել է լավագույնը՝ «Լավագույն դասական գործիքային սոլո ալբոմ» անվանակարգում:
 
Երեք ժամ տևած շուոն վարել է ռեփ ոճի երաժշտության կատարող LL Cool Jay-ը, որն արարողության ավարտին ռեփ կատարումով հանդես է եկել իր ընկերների հետ, որոնց թվում է եղել նաև Chuck D կատարողը:
 
Արարողության ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել կյանքից վերջերս հեռացած երաժշտության աստղերի հիշատակին, ներառյալ Հնդկաստանի լեգենդար սիթարահար Ռավի Շանքարին, որի «Living Room Sessions» ալբոմը «Գրեմի» մրցանակ է նվաճել «Համաշխարհային լավագույն ալբոմ» անվանակարգում: Մրցանակն ընդունել է հանգուցյալ սիթարահարի դուստր Անուշկա Շանքարը, որի «Traveller» ալբոմը մրցում էր նույն անվանակարգում:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ում երեխաների ծախսը` մի քանի հարյուր հազար դոլարi
|| 0:00:00
...
 
🔇
X
01.09.2014
ԱՄՆ-ում շարունակում են բարձրանալ երեխաների համար միջին ծախսի ծավալները։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքներում 2Օ13 թվականին ծնված երեխաների համար միչեւ 18 տարեկան դառնալը ծնողները կծախսեն ավելի քան 24Օ հազար դոլար, իսկ երբ նա շարունակի ուսումը բարձրագույն հաստատություններում, ընտանիքից կպահանջվի եւս այդքան գումար։