Շաբաթ, 20 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 17:59

Հայաստան

«Եվրատեսիլ-2013»-ում Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը

«Դորիանս» հայկական ռոք խմբի մենակատար Սուջյանն արդեն ունի «Եվրատեսիլ»-ի մասնակցելու փորձ

x
Արմեն Հովհաննիսյան
«Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի ռոք երգիչ Գոռ Սուջյանը:
 
Այս մասին հաղորդել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքը՝ հիշեցնելով, որ «Դորիանս» հայկական ռոք խմբի մենակատար Սուջյանն արդեն ունի «Եվրատեսիլ»-ի մասնակցելու փորձ: Երգի այս մրցույթին կատարողը մասնակցել էր 2010 թվականին՝ որպես «բեք-վոկալ»՝ Էվա Ռիվասի կատարման ժամանակ:

«Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը ներկայացնող կատարողի մասին, կայքի վկայությամբ, հայտնել էր «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակությունը, որի համաձայն Գոռ Սուջյանն ընտրվել է ներքին քվեարկության միջոցով:
 
«25-ամյա Գոռ Սուջյանը Հայաստանում ամենամեծ ժողովրդականությունը վայելող ռոք կատարողն է, որը հայտնի է իր ձայնային ուրույն տվյալների համար: Գոռը ջազ-երաժիշտ, կիթառահար Մկրտիչ Սուջյանի որդին է: 2010 թվականի Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը Գոռ Սուջյանին շնորհվել էր «Տարվա լավագույն երգիչ» մրցանակը», - հայտնել է կայքը:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունվար ամսվա սկզբին «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել էր մի հոդված, որտեղ նշվել էր, որ «Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը կարող էր ներկայացնել «Քելե քելե» կատարումով երկիրը «Եվրատեսիլ-2008»-ին արդեն ներկայացրած Սիրուշոն:
 
Սիրուշոյի կատարման արդյունքում Հայաստանն այդ տարի գրավել էր մրցույթում մինչ օրս նվաճած ամենաբարձր՝ չորրորդ տեղը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հարցազրույց հակամարտագիտության հարցերով դասախոս Սյուզան Ալենի հետi
|| 0:00:00
...
 
🔇
X
19.09.2014
Ամերիկայի Ձայնի Հայկական ծառայության հարցերը Ջորջ Մեյսընի Համալսարանի Հակամարտագիտության դպրոցի դասախոս ու Խաղաղության կերտման կենտրոնի տնօրեն Սյուզան Ալենին վերաբերվում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը