Երեքշաբթի, 23 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 10:19

Աշխարհ

Հավանության է արժանացել ծխախոտի անօրինական վաճառքի դեմ ուղղված միջազգային պայմանագիրը

Աշխարհում տասը ծխախոտից մեկը գնվում է անօրինական ճանապարհով

x
Արմեն Հովհաննիսյան
Աշխարհի ավելի քան 170 պետություն համաձայնության են եկել ծխախոտի անօրինական վաճառքի դեմ ուղղված միջազգային պայմանագիրը հավանության արժանացնելու մասին:
 
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում երկուշաբթի օրը հանդիպումներ անցկացնող կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները միաձայն հավանության են արժանացրել պայմանագիրը:
 
Պայմանագրով նախատեսվում է ստեղծել գլոբալ մի նոր համակարգ, որի պահանջների համաձայն ծխախոտի յուրաքանչյուր տուփի վրա պետք է զետեղվի հետագծման համար նախատեսված ծածկագիր, որն առավել դյուրին կդարձնի ծխախոտի արտադրողների և տարածողների նույնականացումը:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը, երկուշաբթի օրը ելույթով հանդես գալով Ծխախոտի վերահսկման շրջանակային կոնվենցիայի նստաշրջանի բացմանը, ասել է, որ միջազգային նոր պայմանագիրը աշխարհի պետություններին ծխախոտի անօրինական վաճառքի դեմ պայքարելու գործում հնարավորություն կտա օգտագործել որոշակի կանոնների վրա հիմնված իրավական դաշտը կարգավորող արդյունավետ գործիք:
 
ԱՀԿ-ի գնահատականների համաձայն, աշխարհում տասը ծխախոտից մեկը գնվում է անօրինական ճանապարհով, ինչի պատճառով կառավարությունները տարեկան մոտ 40 միլիարդ դոլարի վնաս են կրում՝ չհավաքված հարկերի պատճառով:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Լարվում են թուրք-քրդական հարաբերություններըi
|| 0:00:00
...
 
🔇
X
22.09.2014
Թուրքիան բացում է Սիրիայի հետ սահմանը եւ երկու օր անց փակում այն։ Մտավախությունը փախստականների աննախադեպ հոսքն է եւ այն, որ այդ փախստականները քրդեր են։