Ուրբաթ, 21 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 00:41

Աշխարհ

Աճ համաշխարհային շուկաներում՝ ԱՄՆ-ում «ֆինանսական ժայռը» կանխելուց հետո

Փորձագետները սակայն զգուշացնում են, որ Միացյալ Նահանգների պետական բյուջեի պակասորդի խնդիրը մեծ վտանգ է ներկայացնում

x
Արմեն Հովհաննիսյան
Համաշխարհային շուկաները 2013 թվականը սկսել են՝ գրանցելով աճ, որին մեծապես նպաստել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից ընդունված «ֆինանսական ժայռը»՝ հարկադրույքների ինքնաբերաբար ավելացումն  ու պետական ծախսերի պարտադիր կրճատումը կանխող օրինագիծը:
 
Ասիայում արժեթղթերի շուկաները տարվա առաջին վաճառքների ընթացքում գրանցել են դրական արդյունքներ: Այսպես, Հոնկոնգի շուկաներում երեքշաբթի օրը գրանցվել է 2,9, Սիդնեյի՝ 1,2, իսկ Սեուլի բորսայում՝ 1,7 տոկոսի աճ: Չինաստանի և Ճապոնիայի շուկաները փակ էին՝ տոների կապակցությամբ:
 
Աճ է նկատվել նաև Եվրոպայի շուկաներում. Լոնդոնի, Ֆրանկֆուրտի և Փարիզի շուկաներն օրվա կեսին գրանցվել են ավելի քան երկու տոկոսի աճ: Նման միտում նկատվել է նաև ԱՄՆ-ում, որտեղ վաճառքների օրվա սկզբին շուկաները կտրուկ աճ են գրանցել:
 
Փորձագետները սակայն զգուշացնում են, որ Միացյալ Նահանգների պետական բյուջեի պակասորդի խնդիրը մեծ վտանգ է ներկայացնում: Ներկայում ԱՄՆ-ի կողմից կատարվող փոխառությունների վերին սահմանի ցուցանիշը, որին երկիրը կհասնի գալիք երկուշաբթի օրը, կազմում է 16,4 տրիլիոն դոլար:
 
Միացյալ Նահանգների պաշտոնյաների համաձայն, պետությունը դեռևս երկու ամիս կկարողանա վճարումներ կատարել իր պարտավորություններով, սակայն մինչև այդ պահը անհրաժեշտ կլինի բարձրացնել փոխառությունների վերին սահմանը, ինչը, իր հերթին, նոր բանավեճեր կհրահրի Վաշինգտոնի կողմից կատարվող պետական ծախսերի առաջնահերթությունների շուրջ:
 
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ելույթում նույնպես զգուշացրել է, որ պետական բյուջեի պակասորդը դեռևս չափազանց բարձր է` շեշտելով սակայն, թե չի նախատեսում ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ բանակցություններ վարել պետական փոխառությունների առավելագույն սահմանը բարձրացնելու ուղղությամբ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԵԱՀԿ երկրներում կոռուպցիայի վերաբերյալ ԱՄՆ Հելսինկյան հանձնաձողովի նիստըi
|| 0:00:00
...  
🔇
X
20.11.2014
Նոյեմբերի 19-ին ԱՄՆ մայրաքաղաքում, Կապիտոլիումի այցելուների կենտրոնում, տեղի ունեցավ ԱՄՆ Հելսինկյան հանձնախմբի նիստը` նվիրված ԵԱՀԽ տարածաշրջանում պետական համակարգերում չարաշահումների դեմ պայքարին: