Կիրակի, 19 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 17:51

Եվրոպա

Գերմանիան հրթիռներ և զինծառայողներ կուղարկի Թուրքիա

Գալիք մի քանի շաբաթվա ընթացքում «Փեթրիոթ» հրթիռների տեղակայմանը կաջակցեն նաև Միացյալ Նահանգներն ու Նիդեռլանդները

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Գերմանիայի նախարարների խորհուրդը իր համաձայնությունն է տվել Թուրքիա հակաօդային պաշտպանության «Փեթրիոթ» տեսակի հրթիռներ և զինծառայողներ ուղարկելու շուրջ՝ ՆԱՏՕ-ի անդամ այդ երկրի սահմանները Սիրիայից հնարավոր հարձակումից պաշտպանելու նպատակով:
 
Նախարարների խորհրդի կողմից հինգշաբթի օրն ընդունված որոշումն այժմ պետք է հավանության արժանացնի Գերմանիայի խորհրդարանը: Սպասվում է նաև որ գալիք մի քանի շաբաթվա ընթացքում «Փեթրիոթ» հրթիռների տեղակայմանը կաջակցեն նաև Միացյալ Նահանգներն ու Նիդեռլանդները:
 
ՆԱՏՕ-ն Թուրքա հրթիռների մասին որոշում է կայացրել այս շաբաթվա սկզբին:
 
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը չորեքշաբթի օրն ասել է, թե հրթիռներ ուղարկելու մասին որոշումը «հստակ ուղերձ» է Սիրիայի ղեկավարությանն այն մասին, որ Թուրքիան վայելում է դաշինքի աջակցությունը:
 
Քլինթընը կոչ է արել նախագահ Բաշար ալ-Ասադին Սիրիայի նոր ձևավորված ընդդիմության հետ միասին քաղաքական լուծում տալ երկրում ծավալված ճգնաժամին և կրկին զգուշացրել քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին:
 
Թուրքիայի իշխանությունները հրթիռներ տեղակայելու պահանջով էին դիմել ՆԱՏՕ-ին դեռևս հոկտեմբեր ամսին, երբ Սիրիայից արձակված մի քանի հրթիռ ընկել էր այդ երկրի տարածք: Ռուսաստանը սակայն նշել է, թե ՆԱՏՕ-ի չափազանցնում է Սիրիայի կողմից ներկայացվող վտանգը,  և հոկտեմբեր ամսին տեղի ունեցած միջադեպը պատահականություն էր:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--