Չորեքշաբթի, 10 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 08:35

    Մերձավոր Արևելք

    Գազայի գոտում չեն դադարում հարձակումները

    Դիվանագետները ջանք են գործադրում՝ «Համաս»-ի զինյալների և Իսրայելի միջև բռնությունները դադարեցնելու նպատակով

    x
    Իսրայելի և Գազայի գոտու միջև չորեքշաբթի օրը շարունակվել են փոխադարձ հարձակումները՝ չնայած դիվանագետներն առավել ինտենսիվ ջանքեր են գործադրում՝ ուղղված Իսրայելի և «Համաս»-ի զինյալների միջև բռնությունները դադարեցնելուն:
     
    Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի մարդատար ավտոբուսներից մեկում տեղի է ունեցել առնվազն 10 վիրավորի պատճառը դարձած պայթյուն: Այս պայթյունը «ահաբեկչական հարձակում» է որակվել Իսրայելի իշխանությունների կողմից:
     
    Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլահ քաղաքում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը քննարկել է տեղի ունեցող հակամարտությունը պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Աբբասն ասել է, թե աշխատում է ՄԱԿ-ի, Հորդանանի և ԱՄՆ-ի հետ՝ հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու նպատակով:
     
    ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը չորեքշաբթի ավելի վաղ հանդիպում է անցկացրել պաղեստինցիների ղեկավարների հետ, որից հետո վերադարձել է Երուսաղեմ՝ Իսրայելի ղեկավարության հետ բանակցությունների:
     
    Արտգործնախարար Քլինթընը չորեքշաբթի նախատեսում է նաև հանդիպում անցկացնել Կահիրեում՝ Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մորսիի հետ:
     
    ԱՄՆ-ի արտգործնախարարը նախօրեին ստեղծված անկայուն իրավիճակի քննարկմանը նվիրված երկժամյա հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Իսրայելի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում Քլինթընը վերահաստատել է Իսրայելի անվտանգության ապահովման նկատմամբ Միացյալ Նահանգների հանձնառությունը, ինչպես նաև Իսրայելի ուղղությամբ ահաբեկիչների կողմից իրականացվող հրթիռային հարձակումների դադարեցման անհրաժեշտությունը:
     
    Քլինթընը նշել է նաև, որ շատ է ցավում խաղաղ ցանկացած բնակչի՝ լինի Իսրայելի քաղաքացի, թե պաղեստինցի, մահվան համար:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    ԱՄՆ-ը շարունակում է նախագահի թեկնածուներ ընտրելi
    || 0:00:00
    ...  
     
    X
    10.02.2016
    Միացյալ Նահանգներում նախագահական պայքարը շարունակում է սրվել: Արդեն իսկ անցնող նախնական ընտրություններում նշմարվում են նախագահական պայքարի հավանական թեկնածուները:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.