Հինգշաբթի, 24 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 21:43

Մերձավոր Արևելք

Իսրայելի և Գազայի գոտու միջև պահպանվում է զինադադարը

Իսրայելի և պաղեստինցիների միջև զինադադարի պահպանման մոնիթորինգն իրականացվում է Եգիպտոսի կողմից

x
Արմեն Հովհաննիսյան
Պաղեստինցիների և Իսրայելի միջև հինգշաբթի օրը շարունակվել է պահպանվել մի քանի ժամ առաջ հաստատված զինադադարը:
 
Այն դեպքում, եթե Իսրայելը և Գազայի գոտում կառավարումն իրականացնող «Համաս»-ի զինյալները կարողանան պահպանել զինադադարը մինչև այսօր տեղական ժամանակով երեկոյան ժամը 9-ը, ապա դա թույլ կտա բացել սահմանային մուտքերը դեպի Գազայի գոտի՝ հնարավորություն ընձեռելով այս տարածք մարդկանց և ապրանքների տեղաշարժը վերականգնելու համար:
 
Զինադադարի հաստատման մասին հայտարարությամբ Կահիրեում չորեքշաբթի օրը հանդես էր եկել Եգիպտոսի արտգործնախարար Մոհամմեդ Քամել Ամրը՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի ներկայությամբ:
 
Զինադադարի մասին հայտարարությունն արվել է Քլինթընի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունքի կողմից անցկացված երկարատև հանդիպումներից հետո:
 
Արտգործնախարար Քլինթընը գովասանքի խոսքեր է ուղղել Եգիպտոսի նոր կառավարությանը՝ զինադադարը հաստատելու ուղղությամբ գործադրված ջանքերի համար, և նշել, որ ԱՄՆ-ը և Եգիպտոսը համատեղ կաշխատեն գործընթացում կատարվելիք հաջորդ քայլերին աջակցելու ուղղությամբ:
 
Զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո փողոց էին դուրս եկել Գազայի գոտու բազմաթիվ բնակիչներ, որոնք տոնում էին զինադադարի հաստատումը: Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի բանակը հինգշաբթի օրը ձերբակալել է պաղեստինցի զինյալ կազմակերպությունների բարձրաստիճան 55 ներկայացուցչի:
 
Իսրայելի և պաղեստինցիների միջև զինադադարի պահպանման մոնիթորինգն իրականացվում է Եգիպտոսի կողմից: Զինադադարը հաստատելուն նախորդած մի քանի օրվա ընթացքում Իսրայելի և Գազայի գոտու միջև իրականացված միջսահմանային հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 140 պաղեստինցի և Իսրայելի խաղաղ հինգ բնակիչ:

Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Իսրայելական ավիացիանi
|| 0:00:00
...
 
🔇
X
24.07.2014
Միացյալ նահանգները արգելել է ամերիկյան ինքնաթիռների վայրէջքը Թել Ավիվի օդանավակայանում, Իսրայելյան ուժերի եւ Համասի զինյալների միջեւ բռնությունների սաստկացման պատճառով։ Այս որոշումը կայացվել էր այն բանից հետո, ինչ Գազայի գոտուց Համասի զինյալների կողմից արձակված հրթիռը հարվածել է օդանավակայանի մոտակայքը։ Միջազգային պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե մարտական գոտու մոտ ընկած որ վայրերն են վտանգավոր մարդատար ինքնաթիռների թռիչքների համար։