Մատչելի հղումներ

Չեղյալ է հայտարարվել Ինդոնեզիայում Լեյդի Գագայի համերգը


Չեղյալ է հայտարարվել Ինդոնեզիայում հունիսի 3ին Լեյդի Գագայի նախատեսված համերգը, երբ մահմեդական կարծր դիրքայինները սպառնացել են համերգի անցկացման դեպքում սկսել բռնություններ։

Համերգի կազմակերպիչ Միլոլա Սեբայանգն ասել է, որ համերգը չեղյալ է հայտարարվում ոչ միայն Լեյդի Գագայի անվտանգության, այլ նաեւ այն հազարավոր մարդկանց ապահովության համար, ովքեր պատրաստվել էին ներկա գտնվել համերգին։


Իսլամական պաշտպանության ճակատը սպառնացել էր այստեղ բերել իր 3Օ հազար անդամներին, ֆիզիկապես թույլ չտալու Լեյդի Գագային դուրս գալ օդանավից։


Համերգին մասնակցելու համար նախապես վաճառվել էր 52 հազար տոմս, ինչը պիտի դառնար Ասիայում Լեյդի Գագայի ամենամեծ համերգը։

XS
SM
MD
LG