Երեքշաբթի, 09 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 03:05

    Մերձավոր Արևելք

    Կահիրեում զինյալները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ

    Թահրիր հրապարակում զինյալների կողմից իրականացված հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել ինը մարդ

    x
    Դիմակավոր զինյալները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կրակ են բացել քաղաքի կենտրոնական Թահրիր հրապարակում վրանային ճամբարի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ:
     
    Զինյալների հարձակման պատճառով վնասվածքներ է ստացել ինը մարդ: Հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ երկրի նախագահ Մոհամեդ Մորսիի ընդդիմախոսներն ու կողմնակիցները պատրաստվում են զանգվածային ցույցերի անցկացման:
     
    Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Թահրիր հրապարակում հարձակումն իրականացվել է երեքշաբթի առավոտյան: Կեսօրին կողմ հրապարակում իրավիճակը հանգիստ էր մնում, սակայն ցուցարարների թիվը տարածքում սկսել է ավելանալ:
     
    Ընդդիմության առաջնորդները ճնշում են գործադրում նախագահ Մորսիի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի շաբաթ օրը նշանակված սահմանադրական հանրաքվեն:
     
    Ազատականներ Մոհամեդ ԷլԲարադեի և Ամր Մուսայի կողմից առաջնորդվող ընդդիմադիր «Ազգային փրկության ճակատ»-ը կոչ է արել իր կողմնակիցներին երեքշաբթի օրը երթով անցնել դեպի նախագահական պալատ: «Ազգային փրկության ճակատ»-ի համաձայն, սահմանադրության նախագծում պատշաճ եղանակով ներկայացված չեն Եգիպտոսի բոլոր բնակիչների շահերը:
     
    Ի պատասխան ընդդիմության գործողությունների, Եգիպտոսի նախագահը երկուշաբթի օրը երկրի զինված ուժերին տվել է քաղաքացիական անձանց ձերբակալելու լիազորություն, ինչը կազմում է երկրում շաբաթ օրը կայանալիք սահմանադրության շուրջ հանրաքվեի ընթացքում անվտանգությունը պաշտպանելու մասին հրամանագրի մասերից մեկը:
     
    Այս հրամանագրով զինված ուժերին հանձնարարվել է ոստիկանության հետ մեկտեղ պաշտպանել «կենսական նշանակություն ունեցող ինստիտուտները»:
      
    Եգիպտոսի աշխարհիկ բնակիչներից շատերը մտավախություն ունեն, որ նոր սահմանադրությունը կարող է խարխլել քաղաքացիական ազատությունները, քանի որ դրանով նախատեսված է բարձրացնել իսլամական օրենքի դերը՝ միաժամանակ որևէ հստակ նշում չկատարելով կանանց իրավունքների մասին:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Եվրոպան հորդորում է Թուրքիային բացել սահմանը Սիրիայից եկող փախստականների համարi
    || 0:00:00
    ...  
     
    X
    08.02.2016
    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Անկարայում փորձում է հորդորել Թուրքիայի ղեկավարությանը թույլ տալ տասնյակ հազարավոր սիրիացի փախստականների մուտքը:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.