Շաբաթ, 22 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 06:47

Աշխարհ

Ֆրանսիան լրացուցիչ ստորաբաժանումներ կուղարկի Մալի

Ֆրանսիայի պաշտպանության նախարարի համաձայն, Ֆրանսիայի զինված ուժերի կողմից Մալիում իրականացվող գործողությունները տալիս են այն արդյունքները, որոնք ակնկալում էր նախագահ Օլանդը

x
Արմեն Հովհաննիսյան
Ֆրանսիան նախատեսում է լրացուցիչ 750 զինծառայող ուղարկել Մալի՝ օգնելու համար այս երկրի զինված ուժերին հյուսիսային շրջանները վերահսկող իսլամիստ զինյալների դեմ մղվող պայքարի գործում:
 
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի օրն ասել է, որ զինծառայողները կուղարկվեն մեկ շաբաթվա ընթացքում: Օլանդն ասել է նաև, որ Ֆրանսիայի ռազմական օդանավերը գիշերվա ընթացքում լրացուցիչ հարվածներ են հասցրել Մալիի հարավում նոր տարածքներ գրավել ցանկացող իսլամիստ ապստամբների դիրքերի ուղղությամբ:
 
Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության (ECOWAS) հասարակության հետ կապերի գծով տնօրենի համաձայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացրած 3 հազար զինծառայողներ Մալի կժամանեն արդեն երեքշաբթի օրը:
 
Նախնական որոշման համաձայն, ECOWAS-ի ուժերը չպետք է ժամանեին մինչև սեպտեմբեր, սակայն Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության անդամներն արագ գործելու անհրաժեշտություն են արտահայտել՝ իսլամիստ զինյալների կողմից երկուշաբթի օրն իրականացված գրոհից և Դիաբալի քաղաքը գրավելուց հետո:
 
Միավորված ազգերի կազմակերպությունում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն երկուշաբթի օրն ասել է, թե ECOWAS-ի ուժերի հրամանատարությունը ստանձնած նիգերացի գեներալն արդեն իսկ ժամանել է Մալիի մայրաքաղաք Բամակո: Մալի զինծառայողներ ուղարկել խոստացել են նաև Նիգերի հարևանությամբ գտնվող Բուրկինա Ֆասոն և Սենեգալը:
 
Ֆրանսիան զինծառայողներ էր ուղարկել Մալի ուրբաթ օրը: ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպանի համաձայն, իր երկրի կառավարությունը Մալիին ռազմական օժանդակություն տրամադրելու մասին որոշում էր կայացրել այն պատճառով, որ կար երկրի մայրաքաղաքն իսլամիստ ապստամբների կողմից գրավելու մտավախություն:
 
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի համաձայն, չնայած երկուշաբթի օրը ծանր մարտերից հետո ապստամբները գրավել են Մալիի մայրքաղաք Բամակոյից մոտ 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դիաբալի քաղաքը, Ֆրանսիայի զինված ուժերի կողմից Մալիում իրականացվող գործողությունները տալիս են այն արդյունքները, որոնք ակնկալում էր նախագահ Օլանդը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Իսլամիստների գործողությունները որակվում են որպես "ցեղասպանություն"i
|| 0:00:00
...  
🔇
X
21.11.2014
Իսկ ի՞նչ են ասում միջազգային օրենքները։ Եթե ցեղասպանություն է, ի՞նչ կարելի է ու ի՞նչ պիտի արվի։