Երեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 15:39

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան հայտնել է Սիրիայի ընդդիմությանը սատարելու մասին

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Դրիան. «Սիրիայի միավորված ընդդիմության ստեղծումը նշանակալից քայլ է, սակայն կոալիցիան դեռևս չի կարելի համարել միջազգային հանրության ճանաչմանն արժանանի ժամանակավոր կառավարութուն»

Թուրքիայի հետ սահմանամերձ՝ ապստամբների կողմից վերահսկվող Ռաս ալ-Այն քաղաքի ուղղությամբ նոյեմբերի 12-ին իրականցված օդային հարվածի հետևանքներըԹուրքիայի հետ սահմանամերձ՝ ապստամբների կողմից վերահսկվող Ռաս ալ-Այն քաղաքի ուղղությամբ նոյեմբերի 12-ին իրականցված օդային հարվածի հետևանքները
x
Թուրքիայի հետ սահմանամերձ՝ ապստամբների կողմից վերահսկվող Ռաս ալ-Այն քաղաքի ուղղությամբ նոյեմբերի 12-ին իրականցված օդային հարվածի հետևանքները
Թուրքիայի հետ սահմանամերձ՝ ապստամբների կողմից վերահսկվող Ռաս ալ-Այն քաղաքի ուղղությամբ նոյեմբերի 12-ին իրականցված օդային հարվածի հետևանքները
Արմեն Հովհաննիսյան
Ֆրանսիայի պաշտոնյաները հայտնել են Սիրիայի միավորված ընդդիմությանը սատարելու մասին՝ միաժամանակ ասելով սակայն, թե դեռևս բավականին վաղ է պաշտոնապես ճանաչել այն:
 
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Դրիանը երեքշաբթի օրն ասել է, թե  «Սիրիայի միավորված ընդդիմության ստեղծումը նշանակալից քայլ է, սակայն կոալիցիան դեռևս չի կարելի համարել միջազգային հանրության ճանաչմանն արժանանի ժամանակավոր կառավարութուն»:
 
Արաբական լիգան նույնպես նման եղանակով է արտահայտել Սիրիայի ընդդիմության աջակցությունը երկուշաբթի օրը՝ որպես Սիրիայի ժողովրդի լիիրավ ներկայացուցիչ չճանաչելով միավորված ընդդիմության կազմակերպությունը:
 
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունն իր հերթին երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ հորդորել է Սիրիայի ընդդիմության նոր դաշինքին «հստակ ուղերձ հղել» ընդդիմության մարտիկներին՝ մարդու իրավունքները պաշտպանող օրենքներին հետևելու անհրաժեշտության մասին: Իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է նաև Սիրիայի ընդդիմությանը ֆինանսավորում կամ սպառազինություն տրամադրողներին նույնպես հայտնել ապստամբներին նման ակնկալիքների մասին:
 
Սիրիայում կառավարական ուժերի ռազմական օդանավը երեքշաբթի օրը ռմբակոծել է  Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանում գտնվող՝ ապստամբների կողմից վերահսկվող Ռաս ալ-Այն քաղաքը: Նման հարձակում իրականացվել էր նաև երկուշաբթի օրը և, ըստ ապստամբների, դարձել 12 զոհի պատճառը:
 
Վերջին ժամանակներում ավելացել է Սիրիայից դեպի Թուրքիա փախստականների հոսքը: Անցյալ շաբաթ Սիրիայում ծավալված մարտերից փրկվելու նպատակով Թուրքիայի սահմանը հատել էր մոտ 11 հազար փախստական:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ում երեխաների ծախսը` մի քանի հարյուր հազար դոլարi
|| 0:00:00
...
 
🔇
X
01.09.2014
ԱՄՆ-ում շարունակում են բարձրանալ երեխաների համար միջին ծախսի ծավալները։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքներում 2Օ13 թվականին ծնված երեխաների համար միչեւ 18 տարեկան դառնալը ծնողները կծախսեն ավելի քան 24Օ հազար դոլար, իսկ երբ նա շարունակի ուսումը բարձրագույն հաստատություններում, ընտանիքից կպահանջվի եւս այդքան գումար։