Երկուշաբթի, 03 Օգոստոս 2015 թ., ժամանակը Երևանում` 06:53

Աշխարհ

«Fitch»-ը նվազեցրել է «Sony» և «Panasonic» վարկային վարկանիշը

Ճապոնիայի տեխնոլոգիական ոլորտին վերջին մի քանի տարվա ընթացքում զգալի հարված են հասցրել պահանջարկի նվազեցումը, ինչպես նաև «Apple» և «Samsung Electronic» ընկերությունների կողմից ծավալված ուժգին մրցակցությունը

x
Արմեն Հովհաննիսյան
«Fitch» վարկային գործակալությունը նվազեցրել է տեխնոլոգիական ոլորտում գործող ճապոնական հսկա «Sony» և «Panasonic» ընկերությունների վարկային վարկանիշը, ինչը ևս մեկ հարված է դարձել Ճապոնիայի մեծ դժվարություններ ապրող էլեկտրոնիկայի արտադրողների համար:
 
Վարկային վարկանիշի նվազեցումը նշանակում է, որ ընկերություններին վարկերի տրամադրումն այլևս չի համարվում ներդրումներ կատարելու հուսալի միջոց:
 
Տեխնոլոգիական այս երկու ընկերությունները, իրենց մրցակից «Sharp» ընկերության հետ մեկտեղ, վերջին տարվա ընթացքում մի քանի միլիարդ դոլար ծավալով վնասներ են կրել, ինչի պատճառով ընկերությունները մեկնարկել են կորպորատիվ զանգվածային բարեփոխումներ՝ վաճառելով դուստր ձեռնարկություններ և կրճատելով հազարավոր աշխատատեղեր:
 
«Fitch»-ը հինգշաբթի օրը հայտնել է «Sony»-ի վարկային վարկանիշը երեք կետով՝ մինչև «BB-մինուս», իսկ «Panasonic»-ի վարկային վարկանիշը երկու կետով՝ մինչև «BB» նվազեցնելու մասին:
 
Ճապոնիայի տեխնոլոգիական ոլորտին վերջին մի քանի տարվա ընթացքում զգալի հարված են հասցրել պահանջարկի նվազեցումը, ինչպես նաև «Apple» և «Samsung Electronic» ընկերությունների կողմից ծավալված ուժգին մրցակցությունը:
 
«Fitch» վարկային գործակալությունը, «Moody's» և «Standard and Poor's» ընկերությունների հետ մեկտեղ, Միացյալ Նահանգների վարկային խոշորագույն երեք գործակալություններից է:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Միացյալ Նահանգները կօգնի ղարաբաղյան գոտում զինադադար պահպանելi
|| 0:00:00
...  
🔇
X
31.07.2015
Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը փոխլրացնում է հայ-ռուսական համագործակցությունը ի շահ Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանը, համոզված է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, որը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի Պենտագոնի եւ Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ:

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.