Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում բախումները շարունակվում են


Police deployed during a civil disobedience action on Aug. 10, 2015 on West Florissant Avenue in Ferguson, Missouri.
Police deployed during a civil disobedience action on Aug. 10, 2015 on West Florissant Avenue in Ferguson, Missouri.

Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն բնակավայրում շարունակվում են անկարգությունները: Իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել քաղաքում, սակայն այն չի կանխել ցուցարարների ու ոստիկանության միջև շարունակվող բախումների սաստկացումը:

Մթնշաղին լարվածությունը ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքի ցուցարարների ու ոստիկանության մեջ սրվեց: Տասնյակ ցուցարարներ հետևողականորեն անտեսում էին փողոցը լքելու ոստիկանության հրամանները: Անցյալ տարի ոստիկանի կրակոցից զոհված անզեն Մայքլ Բրաունի մահվան տարելիցի կապակցությամբ բողոքի ցույցեր սկսվեցին Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն բնակավայրում, որոնք անկարգությունների վերածվեցին. «Նրանք ասում են, որ մենք չափերը անցնում ենք, սակայն Մայք Բրաունի մահը հարցեր է առաջ բերել, որոնք անհնար է կոծկել, ուստի ես ճիշտ եմ համարում սա, այն պայքարի զորե՛ղ ձև է», - ասում է Ֆերգյուսոնի նախկին բնակիչ Մալ Սթիվը:

«Մարդկանց ընկալումներում մեծ փոփոխություններ են եղել: Մեզանից շատերը կարծես արթնացան այնպես, ինչպես մենք չէինք էլ պատկերացնի», - ասում է Սենթ Լյուիսի բնակիչ Թիֆանի Շոուն: Բայց չնայած փոփոխություններին, ըստ Թիֆանիի, շատ բաներ անփոփոխ են մնացել. «Շատ բան չի փոխվել մեր նկատմամբ ոստիկանության վերաբերմունքի առումով», -ասում է Թիֆանին:

Ոստիկանությունը ուժեղացրեց իր ներկայությունը Ֆերգյուսոնում, երբ ոստիկանության աշխատակիցները կրակել և լրջորել վիրավորել էին մի կասկածյալի։ Վերջինս կրակ էր բացել նրանց դեմ։ Նրա նկատմամբ ներկայացվել էին մեղադրանքներ, ինչից հետո էլ ՝ձ բռնությունների հետագա ծավալումը կանխելու նպատակով Սենթ Լյուիսի մարզում հայտարարվել էր արտակարգ իրավիճակ:

Առերեսվելով ջրի թռչող տարաների ու քարերի տարափին, ոստիկանությունը արագորեն միջոցներ ձեռնարկեց կանխելու ցուցարարների կողմից փողոցների պարփակումը և արագընթաց մայրուղու վրա երթևեկության խցանումը. «Այս անգամ շատ ավելի թեթև է, քան՝ անցյալ տարի, նկատի ունեմ, որ անցյալ տարի շատ ավելի մարդ կար ու ամեն ինչ անսպասելի էր, հետևաբար արդյունքը շատ ավելի դրամատիկ էր: Այս տարի ավելի ազդեցիկ է»:

Ոստիկանությունը հանգստության կոչեր է անում, մինչդեռ մոտակա ժամանակներս ավելի մեծ բողոքի ցույցեր են սպասվում:

XS
SM
MD
LG