Հինգշաբթի, 23 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 14:26

Եվրոպա

Ռեկորդային գործազրկություն եվրոյի գոտում

Հունաստանն ու Իսպանիան մնում են գործազրկության ամենաբարդ խնդիրներն ունեցող եվրոպական պետությունները

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Եվրոյի գոտու պետություններում գործազրկության ցուցանիշները հասել են ռեկորդային 11,8 տոկոսի:
 
Եվրոպական Միության կողմից երեքշաբթի օրը հրապարակված գործազրկության տվյալների մասին զեկույցը վերաբերում է 2012 թվականի նոյեմբերին: Ըստ զեկույցի, այդ ամսվա ընթացքում եվրոն որպես վճարման միջոց օգտագործող պետություններում առանց աշխատանքի էր մնում մոտ 19 միլիոն մարդ՝ 113 հազարով ավելացնելով նախորդ ամսվա ընթացքում գրանցված ցուցանիշները:
 
Համեմատություն անցկացնելով նախորդ տարվա ցուցանիշների հետ՝ զեկույցը վկայում է այն մասին, որ ի տարբերություն անցյալ տարվան, գործազուրկների թիվն ավելացել է երկու միլիոնով:
 
Հունաստանն ու Իսպանիան մնում են գործազրկության ամենաբարդ խնդիրներն ունեցող եվրոպական պետությունները, որոնցից յուրաքանչյուրում գործազրկության ցուցանիշը գերազանցում է 26 տոկոսը: Այս պետություններում երիտասարդների շրջանում գործազրկությունն ավելի բարձր է և հասնում է 57 տոկոսի:
 
Զեկույցում նշվել են նաև Եվրոպական Միության անդամ բոլոր 27 պետություններում գրանցված գործազրկության վերաբերյալ տվյալները, որոնք, ի տարբերություն եվրոյի գոտու, փոփոխություն չեն գրանցել: Անցյալ տարվա հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Եվրամիության պետություններում գործազրկության ցուցանիշները մնացել են անփոփոխ՝ 10.7 տոկոս մակարդակի վրա, գործազուրկ է մնում մոտ 26 միլիոն մարդ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--