Չորեքշաբթի, 19 Հունիս 2013 թ., ժամանակը Երևանում` 08:02

Եվրոպա

Տնտեսական նոր անկում եվրոյի գոտում

Տնտեսական անկումն այս անգամ ունի ներեվրոպական պատճառներ

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Եվրոյի գոտում երեք տարվա ընթացքում գրանցվել է տնտեսական արդեն երկրորդ անկումը:
 
Անդամ 17 պետություն ունեցող դաշինքը հինգշաբթի օրը հայտնել է, որ այս տարվա հուլիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում դաշինքում գրանցվել է տնտեսական անկում՝ տոկոսի մեկ տասնորդականի չափով, ինչը համապատասխանում է տնտեսական անկման համընդհանուր սահմանմանը՝ տնտեսական աճի բացասական տվյալների գրանցում իրար հաջորդող երկու եռամսյակների ընթացքում:
 
Եվրոյի գոտում տնտեսական նախորդ անկումը գրանցվել էր 2008-ից 2009 թվականներն ընկած ժամանակահատվածում: Այդ անկման պատճառն էր դարձել ամերիկյան այժմ գոյություն չունեցող «Լեման բրազերս» բանկի փլուզումը:
 
Ներկայիս անկման պատճառները սակայն առաջացել են Եվրոպայում՝ արժութային դաշինքի անդամ պետությունների կողմից պարտքային ճգնաժամին տրված անհամաչափ արձագանքի, ռեկորդային գործազրկության և Հունաստանի, Իռլանդիայի և Պորտուգալիայի կառավարություններին ֆինանսական մեծածավալ օգնություն տրամադրելու հետևանքով:
 
Եվրոյի գոտու խոշորագույն տնտեսություններն ունեցող Գերմանիայում և Ֆրանսիայում այս տարվա երրորդ եռամսյակում գրանցվել է տնտեսական աննշան աճ, որը կազմել է տոկոսը երկու տասնորդական, սակայն Իտալիայի, Իսպանիայի և Նիդեռլանդների տնտեսություններն անկում են ապրել:
 
Կանխատեսումների համաձայն, գալիք տարվա ընթացքում եվրոյի գոտու պետություններում գրանցվելու է տնտեսական աննշան աճ, որը մի փոքր կգերազանցի լճացման մակարդակը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--