Ուրբաթ, 25 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 02:16

Եվրոպա

Եվրամիությունը հաստատել է Հունաստանին ֆինանսական օգնության ևս մեկ մասի տրամադրումը

«Ֆինանսական օգնության վերջին փաթեթի տրամադրումը վկայում է այն մասին, որ Հունաստանը ոտքի է կանգնում». Հունաստանի վարչապետ

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Եվրոյի գոտու պետությունների ֆինանսների նախարարները հաստատել են Հունաստանին ֆինանսական օգնության ևս մեկ մասի տրամադրումը՝ այսպիսով վերջ տալով այն մտավախություններին, որ պարտքային խորը ճգնաժամ ապրող այս երկիրը կարող է չկատարել ֆինանսական իր պարտավորությունները:
 
Ֆինանսների նախարարների կողմից Աթենքին հինգշաբթի օրը հաստատված ֆինանսական օգնության մասի ծավալը կազմում է 44 միլիարդ դոլար:
 
Հունաստանի կառավարությունն այս շաբաթվա սկզբին երկրի պարտքային պարտավորությունները նվազեցնելու նպատակով 41 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով պետական պարտատոմսեր է հետ գնել մասնավոր ներդրողներից: Պետական պարտատոմսերի հետգնման ընթացքում Հունաստանը մեծ զեղչեր է կիրառել:
 
Ֆինանսական օգնության վերջին փաթեթը Հունաստանին տրամադրելու հանգամանքը, ըստ երկրի վարչապետ Անտոնիս Սամարասի, «վկայում է այն մասին, որ Հունաստանը ոտքի է կանգնում», և որ իր երկրի ժողովրդի կողմից «արված զոհաբերություններն իզուր չեն եղել»:
 
Եվրոպական Միության ֆինանսների նախարարներն ավելի վաղ համաձայնության են եկել  եվրոյի գոտու անդամ 17 պետությունների, ինչպես նաև համակարգին միանալու մասին որոշում կայացրած Եվրամիության անդամ ևս 10 պետության բանկային համակարգը վերահսկող միասնական մարմնի ստեղծման շուրջ:
 
Տնտեսական հարցերով Եվրամիության հանձնակատար Օլի Ռենի համաձայն, Հունաստանին ֆինանսական օգնության ևս մեկ մաս տրամադրելու և բանկերի գործունեությունը վերահսկելու նպատակով միասնական մարմին ստեղծելու շուրջ որոշումները «Եվրոպական տնտեսության կարևոր ուղենիշներից են»:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ի ներգաղթի օրենքըi
|| 0:00:00
...
 
🔇
X
24.04.2014
ԱՄՆ-ի ներգաղթի օրենքի շուրջ տարակարծությունները եւ Օբամայի վարչակազմը