Կիրակի, 26 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 07:44

Մերձավոր Արևելք

Բողոքներ Եգիպտոսում՝ նախագահի կողմից չափազանց մեծ լիազորություններ ստանձնելու դեմ

Նոբելյան մրցանակակիր Մոհամեդ էլԲարադեյը զգուշացրել է, որ նախագահի այս քայլը կարող է բավականին ծանր հետևանքներ ունենալ

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Եգիպտոսի ընդդիմությունն ուրբաթ օրը կոչ է արել դուրս գալ բողոքի ցույցերի այն բանից հետո, երբ երկրի նախագահ Մոհամեդ Մորսին  հայտարարել է իր որոշումները դատական կարգով կամ որևէ այն մարմնի միջոցով բողոքարկելու անհնարինության վերաբերյալ որոշում կայացնելու մասին:
 
Նախագահ Մորսիի խոսնակն այս հրամանագրի մասին հայտնելու ժամանակ նշել է, թե այն անհրաժեշտ է «հեղափոխությունը պաշտպանելու համար»: Երկրի ընդդիմությունը սակայն պնդում է, որ նման քայլը հակաօրինական է:
 
Եգիպտոսի նախագահի կողմից ընդունված որոշմամբ երկրի դատական իշխանությանն արգելվում է նաև ցրել խորհրդարանի վերին պալատն, ինչպես նաև նոր սահմանադրության մշակման վրա աշխատող ժողովը: Այս երկու մարմիններում մեծամասնություն են կազմում նախագահ Մորսիի իսլամիստ դաշնակիցները:
 
Նախագահի կողմնակիցների համաձայն, այս երկու որոշումները պետք է վաղուց ընդունված լինեին: Նոբելյան մրցանակակիր, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար, Եգիպտոսի ընդդիմության ակնառու գործիչ Մոհամեդ էլԲարադեյը սակայն ասել է, թե նախագահ Մորսին անօրինական եղանակով իր ձեռքում է կենտրոնացրել պետական բոլոր լիազորությունները՝ զգուշացնելով, որ այս քայլը կարող է բավականին ծանր հետևանքներ ունենալ:
 
Եգիպտոսի նախագահը դիմել է այս քայլերի՝ Գազայի գոտում զինադադար հաստատելու ուղղությամբ միջնորդի իր ջանքերի համար միջազգային հանրության գովասանքի արժանանալուց հետո:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--