Հինգշաբթի, 24 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 10:06

Մերձավոր Արևելք

Եգիպտոսի ընդդիմությունը բողոքի նոր ցույցեր անցկացնելու կոչ է արել

Ընդդիմությունը սակայն պնդում է, որ սահմանադրության նախագծի շուրջ քվեարկության ընթացքում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Եգիպտոսի ընդդիմության հիմնական դաշինքը կոչ է արել նոր ցույցեր անցկացնել ընդդեմ սահմանադրության նախագծի, որի շուրջ հանրաքվեի երկրորդ փուլը կանցկացվի գալիք շաբաթ օրը:
 
«Ազգային փրկության ճակատը» հորդորել է Եգիպտոսի բնակչությանը հինգշաբթի օրն անցկացնել բողոքի ցույցեր առաջարկված փաստաթղթի ընդունման դեմ՝ պնդելով, որ դրանով կարող են խարխլվել քաղաքացիական ազատությունները՝ նախագծում կանանց իրավունքների վերաբերյալ որևէ անդրադարձ չկատարելու և իսլամական իրավունքի դերն ամրապնդելու հետևանքով:
 
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին ավելի վաղ հայտնել է, թե անցյալ շաբաթվա վերջին սահմանադրության նախագծի շուրջ անցկացված քվեարկության արդյունքում ինքը հաղթանակած է դուրս եկել: Ընդդիմությունը սակայն պնդում է, որ քվեարկության ընթացքում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ:
 
Եգիպտոսի մի խումբ դատավորներ նախօրեին հայտնել են, որ չեն մասնակցելու հանրաքվեի երկրորդ փուլի վերահսկման: «Դատավորների պետական խորհուրդը» միացել է երկրի դատական մարմինների բազմաթիվ այն աշխատողներին, որոնք բոյկոտել են հանրաքվեի առաջին փուլը:
 
Սահմանադրության նախագծի շուրջ հանրաքվեի առաջին փուլն անցկացվել է Եգիպտոսի 27 նահանգներից 10-ում, ներառյալ երկրի խոշորագույն երկու քաղաքներ Կահիրեն ու Ալեքսանդրիան: Հանրաքվեի երկրորդ փուլը կանցկացվի մնացած նահանգներում, որոնց  բնակչությունը հիմնականում կազմում են կրոնական պահպանողական հայացքների հարող գյուղացիական վայրերի բնակիչները:
 
Եգիպտոսի սահմանադրության նախագիծն օրենքի ուժ ստանալու համար պետք է հավաքի քվեարկության մասնակիցների ձայների պարզ մեծամասնությունը:
 
Երկրի նախագահ Մորսիին աջակցող «Մահմեդական եղբայրության» համաձայն, հանրաքվեի առաջին փուլում սահմանադրության նախագիծը հավանության է արժանացրել քվեարկողների 56 տոկոսը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ռուսաստանի տնտեսությունըi
|| 0:00:00
...
 
🔇
X
23.04.2014
Ռուսաստանի տնտեսության նախարարի համաձայն, արեւմտյան պատժամիջոցները վնասում են Ռուսաստանի տնտեսությանը։ ՛՛Ռուսաստանի տնտեսական արտադրանքը անկում է ապրել, որովհետեւ ներդրողները իրենց գումարները այլուր են փոխադրում։ Սակայն որոշ արեւմտյան ընկերություններ անտեսելով այդ միտումը ընդլայնում են իրենց բիզնեսը Ռուսաստանում։ Դրանով հանդերձ, Միացյալ Նահանգներն ու եվրոպական դաշնակիցները ավելի լայն պատժամիջոցներ են ծրագրում, Ղրիմը Ռուսաստանին կցելու համար Մոսկվային պատժելու նպատակով։