Հինգշաբթի, 24 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 20:57

Մերձավոր Արևելք

Եգիպտոսի նախագահը ժողովրդին կդիմի ուղերձով

Ցուցարարները մեղադրում են նախագահ Մորսիին բռնապետին վայել գործողությունների դիմելու մեջ

x
Արմեն Հովհաննիսյան
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին հինգշաբթի օրը նախատեսում է հանդես գալ ժողովրդին հղված ուղերձով, երբ երկրում շարունակվում են իրեն չափազանց լայն լիազորություններ տալու մասին նախագահի հրամանագրի դեմ սկսված բողոքի ցույցերը:
 
Ընդդիմության ներկայացուցիչները շարունակել են բողոքի ցույցերը Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում: Արդեն յոթ օր շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցները մեղադրում են Մորսիին բռնապետին վայել գործողությունների դիմելու մեջ: Անցյալ գիշեր ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև տեղի են ունեցել նոր բախումներ, որոնց ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
 
Նախագահ Մորսիի կողմնակիցները խոստացել են իրենց ցույցն անցկացնել շաբաթ օրը:
 
Եգիպտոսի բարձրագույն դատարանները չորեքշաբթի օրը գործադուլ են հայտարարել՝ այսպիսով նույնպես արտահայտելով իրենց բողոքը նախագահի կողմից արձակված հրամանագրի կապակցությամբ: Դատավորները խոստացել են գործադուլը շարունակել այնքան ժամանակ, մինչև սահմանադրական դատարանը որոշում չկայացնի նախագահ Մորսիի կողմից իրեն դատական մարմինների վերահսկողությունից բարձր դասելու կապակցությամբ:
 
Երկրի սահմանադրական դատարանն իր հերթին մեղադրել է Մորսիին դատարանի անկախության ուղղությամբ «անհիմն հարձակում» իրականացնելու մեջ: Դատարանի կողմից չորեքշաբթի օրն ընդունված հայտարարության մեջ հերքվել է Մորսիի այն մեղադրանքը, որի համաձայն դատարանն աշխատում է իր կառավարությունը տապալելու ուղղությամբ:
 
Նախագահ Մորսիի համաձայն, իր հրամանագիրը նախատեսված է պետական մարմինները պաշտպանելու համար: Ավելի ուշ նա  խոստացել էր երկրի Դատական գերագույն խորհրդին, որ կսահմանափակի իրեն տրված լիազորությունները պետության ինքնիշխանության հետ կապված հարցերում: Նախագահը սակայն չի սահմանել «պետության ինքնիշխանության հետ կապված հարցերը», որոնց կարգավորման վերաբերյալ ինքը նախատեսում է բացարձակ իշխանություն պահպանել:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Իսրայելական ավիացիանi
|| 0:00:00
...
 
🔇
X
24.07.2014
Միացյալ նահանգները արգելել է ամերիկյան ինքնաթիռների վայրէջքը Թել Ավիվի օդանավակայանում, Իսրայելյան ուժերի եւ Համասի զինյալների միջեւ բռնությունների սաստկացման պատճառով։ Այս որոշումը կայացվել էր այն բանից հետո, ինչ Գազայի գոտուց Համասի զինյալների կողմից արձակված հրթիռը հարվածել է օդանավակայանի մոտակայքը։ Միջազգային պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե մարտական գոտու մոտ ընկած որ վայրերն են վտանգավոր մարդատար ինքնաթիռների թռիչքների համար։