Շաբաթ, 13 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 06:29

    Մերձավոր Արևելք

    Եգիպտոսում շարունակվում են բողոքի ցույցերը

    Դատավորները փորձում են համոզել նախագահին սահմանափակել իր չափազանց լայն լիազորությունները

    x
    Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնի երկրի Դատավորներին գերագույն խորհրդի հետ, որի ընթացքում դատավորները կփորձեն համոզել նախագահին սահմանափակել իր չափազանց լայն լիազորությունները:
     
    Նախագահ Մոհամեդ Մորսին  անցյալ շաբաթ հայտարարել էր իր որոշումները դատական կարգով կամ որևէ այն մարմնի միջոցով բողոքարկելու անհնարինության վերաբերյալ որոշում կայացնելու մասին: Եգիպտոսի նախագահի կողմից ընդունված որոշմամբ երկրի դատական իշխանությանն արգելվում է նաև ցրել խորհրդարանի վերին պալատը, ինչպես նաև նոր սահմանադրության մշակման վրա աշխատող ժողովը: Այս երկու մարմնում մեծամասնություն են կազմում նախագահ Մորսիի իսլամիստ դաշնակիցները:
     
    Նախագահի որոշումը հրահրել է ընդդիմադիր ակտիվիստների բողոքի զանգվածային ցույցերը, որոնք երկուշաբթի օրը շարունակել են բողոքի ակցիաները և չեն լքել Կահիրեի Թահրիր հրապարակում հիմնադրած վրանային ճամբարը:
     
    ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ազդեցիկ սենատոր Ջոն ՄըքՔեյնն «անընդունելի» է անվանել Մորսիի որոշումը:
     
    «Երախտապարտ ենք Մորսիին Իսրայելի և «Համաս»-ի միջև զինադադար հայտարարելու գործում միջնորդության համար, սակայն իր որոշումն անընդունելի է: Նման որոշման չէին սպասում Միացյալ Նահանգների հարկատուները: Մեր կողմից տրամադրվող դոլարները պետք է անմիջական կապ ունենան ժողովրդավարության կառուցման գործում առաջընթացի հետ, որը Դուք խոստացել եք Եգիպտոսի ժողովրդին այն ժամանակ, երբ նախագահ եք ընտրվել», - ասել է սենատոր ՄըքՔեյնը ամերիկյան «Ֆոքս» հեռուստատեսուընկերությանը տված հարցազրույցում:
     
    Նոբելյան մրցանակակիր, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար, Եգիպտոսի ընդդիմության ակնառու գործիչ Մոհամեդ էլԲարադեյն անցյալ շաբաթ ասել էր, թե երկրի նախագահն իրեն «նոր փարավոն» է հռչակել: ԷլԲարադեյը նշել էր նաև, որ նախագահ Մորսին անօրինական եղանակով է իր ձեռքում կենտրոնացրել պետական բոլոր լիազորությունները՝ զգուշացնելով, որ այս քայլը կարող է բավականին ծանր հետևանքներ ունենալ:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Ռուսաստանը ավելացնում է ներկայությունը Բալկաններումi
    || 0:00:00
    ...  
     
    X
    12.02.2016
    Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանը զգալի ավելացրել է իր ներկայությունը Բալկանյան պետություններում՝ քարոզչության, տնտեսական ներդրումների եւ մշակութային ազդեցության միջոցով:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.