Չորեքշաբթի, 20 Օգոստոս 2014 թ., ժամանակը Երևանում` 20:33

Մերձավոր Արևելք

Եգիպտոսում կրակի են մատնվել «Մահմեդական եղբայրության» գրասենյակները

«Երկրի նախագահն իրեն «նոր փարավոն» է հռչակել». Մոհամեդ էլԲարադեյ

x
Արմեն Հովհաննիսյան
Եգիպտոսի ընդդիմության կողմնակիցները Սուեզ, Պորտ Սայիդ և Իսմայիլիա քաղաքներում ուրբաթ օրը կրակի են մատնել «Մահմեդական եղբայրության» գրասենյակները: 
Ցուցարարներն ուրբաթ օրվա աղոթքներից հետո բողոքի ցույցի են դուրս ելել Կահիրեի Թահրիր հրապարակում՝ արտահայտելով իրենց դժգոհությունը երկրի նախագահի կողմից իրեն չափազանց մեծ լիազորություններ ստանձնելու որոշման դեմ` այս քայլն անվանելով հակաօրինական:
 
Նոբելյան մրցանակակիր, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար, Եգիպտոսի ընդդիմության ակնառու գործիչ Մոհամեդ էլԲարադեյի համաձայն, երկրի նախագահն իրեն «նոր փարավոն» է հռչակել: ԷլԲարադեյն ասել է նաև, որ նախագահ Մորսին անօրինական եղանակով է իր ձեռքում կենտրոնացրել պետական բոլոր լիազորությունները՝ զգուշացնելով, որ այս քայլը կարող է բավականին ծանր հետևանքներ ունենալ:
 
Այս ընթացքում «Մահմեդական եղբայրության» կողմնակիցները հավաքվել են Կահիրեում գտնվող նախագահական պալատի մոտ՝ ցուցադրելով իրենց աջակցությունը երկրի նախագահին:
 
Հիշեցնենք, որ երկրի նախագահ Մոհամեդ Մորսին  հայտարարել է իր որոշումները դատական կարգով կամ որևէ այն մարմնի միջոցով բողոքարկելու անհնարինության վերաբերյալ որոշում կայացնելու մասին:
 
Նախագահ Մորսիի խոսնակը հինգշաբթի օրն այս հրամանագրի մասին հայտնելու ժամանակ նշել է, թե նման քայլն անհրաժեշտ է «հեղափոխությունը պաշտպանելու համար»:
 
Եգիպտոսի նախագահի կողմից ընդունված որոշմամբ երկրի դատական իշխանությանն արգելվում է նաև ցրել խորհրդարանի վերին պալատը, ինչպես նաև նոր սահմանադրության մշակման վրա աշխատող ժողովը: Այս երկու մարմնում մեծամասնություն են կազմում նախագահ Մորսիի իսլամիստ դաշնակիցները:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Արեւմուտքը օգնում է Փեշմերգա քրդերինi
|| 0:00:00
...
 
🔇
X
20.08.2014
Արեւմտյան երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները սկսել են զինել Փեշմերգա քրդական ուժերին Հյուսիսային Իրաքում իսլամական պետության ծայրահեղական սուննի զինյալների դեմ պայքարին օգնելու համար։ Սակայն կան մտահոգություններ, որ մեծապես զինված Քրդստանի շրջանային կառավարությունը կարող է ձգտել անկախության եւ դրանով իսկ հանգեցնել Իրաքի պետության քայքայմանը։