Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին


Հայաստանի նախագահ Սարգսյանի և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Բորդյուժայի միջև անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին:

Հանդիպման ընթացքում, ըստ Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման, 2013 թվականի սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված ՀԱՊԿ-ի անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ընթացիկ գործունեության կատարելագործման հարցերը:

Հայաստանի նախագահ Սարգսյանի և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Բորդյուժայի միջև անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:
XS
SM
MD
LG