Շաբաթ, 22 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 21:41

Աշխարհ

«Կտրուկ աճ է գրանցել բռնությունների զոհ գնացած լրագրողների թիվը»

2012 թվականը դարձել է ամենաարյունոտը՝ լրագրողների շրջանում զոհերի առումով

Սիրիայի Հոմս քաղաքում սպանված ֆրանսիացի ֆոտոլրագրող Ռեմի Օշլիկ (արխիվային լուսանկար)Սիրիայի Հոմս քաղաքում սպանված ֆրանսիացի ֆոտոլրագրող Ռեմի Օշլիկ (արխիվային լուսանկար)
x
Սիրիայի Հոմս քաղաքում սպանված ֆրանսիացի ֆոտոլրագրող Ռեմի Օշլիկ (արխիվային լուսանկար)
Սիրիայի Հոմս քաղաքում սպանված ֆրանսիացի ֆոտոլրագրող Ռեմի Օշլիկ (արխիվային լուսանկար)
Արմեն Հովհաննիսյան
Մամուլի ազատության ջատագով ամերիկյան կազմակերպություններից մեկի համաձայն, Սիրիայում չդադարող հակամարտության ընթացքում և երեք այլ պետությունում լրագրողների «թիրախավորված» սպանություններ իրականացնելու հետևանքով 2012 թվականը դարձել է ամենաարյունոտը՝ լրագրողների շարքում զոհերի առումով:
 
«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» համաձայն, 2013 թվականի դեկտեմբերի կեսի դրությամբ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հետ անմիջական կապ ունեցող պատճառներով սպանվել է առնվազն 67 լրագրող, ինչը  40 տոկոսով գերազանցել է 2011թվականին գրանցված նույն ցուցանիշը:
 
Կազմակերպության կողմից երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում նշվել է, որ Սիրիայում կառավարության դեմ շարունակվող խռովությունների ընթացքում զոհվել է 28 լրագրող, որոնք զոհվել են մարտի դաշտում կամ դարձել կառավարական կամ ընդդիմության ուժերի «թիրախավորված» սպանության զոհը: Կազմակերպության համաձայն, իրենց գործունեության համար թանկ են վճարել քաղաքացի լրագրողները, որոնցից 13 զոհվել են՝ միջազգային լրատվական գործակալությունների համար լրատվության աղբյուր լինելու հետևանքով:
 
Սոմալիում, կազմակերպության տեղեկությունների համաձայն, զոհվել է 12 լրագրող: «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» այս սպանությունների համար մեղադրել է երկրի «տկար ու կոռումպացված ինստիտուտները», ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջին տասնամյակի ընթացքում երկրում լրագրողների սպանության գործերի հետաքննություն չի անցկացվել:
 
Կազմակերպության կողմից լրագրողների սպանության ցանկում տեղ է գտել նաև Պակիստանը, որտեղ իրականացվել է յոթ լրագրողների սպանություն: Լրագրողներից չորսը զոհվել էին Բելուջստանում:  Պակիստանում, ըստ զեկույցի, լրագրողները «կանոնավոր կերպով» թիրախ են դառնում, իսկ նրանց սպանություններն իրականացնողներին բավականին հաճախ է հաջողվում խուսափել պատասխանատվությունից:
 
«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» նշել է նաև, որ իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում Բրազիլիայում զոհվել է չորս լրագրող, իսկ Մեքսիկայում լրատվամիջոցների գրաքննության նպատակով «աննկարագրելի վայրագություններ» են կիրառվում: Կազմակերպությունը հաստատել է Մեքսիկայում մեկ լրագրողի սպանության փաստը՝ տեղեկացնելով նաև, որ մի քանի լրագրողի մահվան հանգամանքների կապակցությամբ հետաքննություն է անցկացվում:
 
Կազմակերպության զեկույցում ասված է նաև, որ առնվազն մեկ լրագրողի մահ է գրանցվել մի շարք այլ երկրներում, ներառյալ Ռուսաստանը, Նիգերիան, Իրանն ու Ֆիլիպինները:
 
Առցանց լրատվամիջոցների հետ համագործակցող լրագրողները, ըստ կազմակերպության ներկայացրած տվյալների, կազմել են զոհված լրագրողների մոտ մեկ երրորդը: Այս ցուցանիշը նույնպես զգալի աճ է գրանցել՝ 2011 թվականի համեմատությամբ:
 
«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» այս ամսվա սկզբին հրապարակել է մեկ այլ զեկույց, որտեղ նշվել է, որ աշխարհում 2012 թվականին բանտարկված լրագրողների ռեկորդային թիվ է գրանցվել: Ըստ կազմակերպության, բանտարկված լրագրողների թիվն ամենամեծն է Թուրքիայում, Իրանում և Չինաստանում:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Իսլամիստների գործողությունները որակվում են որպես "ցեղասպանություն"i
|| 0:00:00
...  
🔇
X
21.11.2014
Իսկ ի՞նչ են ասում միջազգային օրենքները։ Եթե ցեղասպանություն է, ի՞նչ կարելի է ու ի՞նչ պիտի արվի։