Երեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 20:46

Աշխարհ

«Ձերբակալված լրագրողների թիվն աշխարհում ռեկորդային է». Լրագրողների պաշտպանության կոմիտե

Ադրբեջանը, ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի, բանտարկված լրագրողների ցուցանիշով աշխարհում յոթերորդն է

Թուրքիայում լրագրողների ազատազրկման դեմ անցկացվող ցույց (արխիվային լուսանկար)Թուրքիայում լրագրողների ազատազրկման դեմ անցկացվող ցույց (արխիվային լուսանկար)
x
Թուրքիայում լրագրողների ազատազրկման դեմ անցկացվող ցույց (արխիվային լուսանկար)
Թուրքիայում լրագրողների ազատազրկման դեմ անցկացվող ցույց (արխիվային լուսանկար)
Արմեն Հովհաննիսյան
«Աշխարհում բանտարկված լրագրողների թիվը 2012 թվականին ռեկորդային է եղել, ինչը մասամբ պայմանավորված է լրագրողներին և խմբագիրներին ահաբեկչության և պետականության դեմ ուղղված այլ մեղադրանքների համատարած կիրառմամբ», - ասված է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության կողմից նոր հրապարակված զեկույցում:
 
Կազմակերպության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ ազատազրկման մեջ է գտնվում 232 լրագրող: Այս տվյալը, իրավապաշտպանների համաձայն, 53-ով գերազանցում է 2011 թվականին գրանցված նույն ցուցանիշը:
 
«Թուրքիայում, Իրանում և Չինաստանում իրականացված լայնամասշտաբ բանտարկությունների պատճառով ազատազրկման մեջ գտնվող լրագրողների թիվը հասցվել է 1990 թվականից, երբ «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» մեկնարկել է համաշխարհային այս հարցման անցկացումը, ամենաբարձր ցուցանիշի՝ գերազանցելով 1996 թվականին գրանցված՝ 185 բանտարկված լրագրողի մինչ այժմ եղած ամենաբարձր ցուցանիշը», - ասված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
 
Ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի, այդ երեք պետությունները աշխարհում լրատվամիջոցների ներկայացուցիչների ամենամեծ թիվը բանտարկող պետություններն են, որոնցից յուրաքանչյուրում քաղաքական, ներառյալ ազգային փոքրամասնությունների կողմից արտահայտված, այլախոհությունը լռեցնելու նպատակով լայն կիրառում է գտել պետականության դեմ ուղղված գործունեությանը վերաբերող օրենսդրության օգտագործումը:
 
«Ամբողջ աշխարհում 2012 թվականին պետականության դեմ ուղղված գործունեության՝ ահաբեկչության, ազգի դավաճանության և իշխանությունը տապալելու դավադրութան մեղադրանքները եղել են լրագրողներին ներկայացվող ամենատարածված մեղադրանքները», - ասված է կազմակերպության զեկույցում, որի համաձայն նման մեղադրանքներով ազատազրկվել է 132 լրագրող:
 
«Վիետնամը, Ադրբեջանը, Եթովպիան, Ուզբեկստանն ու Սաուդյան Արաբիան եզրափակում են ամենամեծ թվով բանտարկված լրագրողներ ունեցող պետությունների առաջին տասնյակը: Այս պետություններից երկուսում՝ Ադրբեջանում և Ուզբեկստանում, իշխանությունները, ակնառու լրագրողների և խմբագիրների դեմ վրեժխնդիր լինելով կիրառել են խուլիգանության և թմրանյութեր պահելու մեղադրանքներ», - նշում է «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն՝ շեշտելով, որ այդ մեղադրանքները շինծու են:
 
«Ադրբեջանը, որն ազատազրկված լրագրողների թվով աշխարհում յոթերորդ տեղն է զբաղեցնում, բռնի գործողություններ է իրականացրել այլախոհների դեմ երկրում միջազգային կարևորագույն երկու իրադարձությունների՝ «Եվրատեսիլ 2012-ի և  «Համացանցի կառավարման ֆորում»-ի անցկացման ժամանակ: Իշխանությունները բանտարկել են ճանաչված առնվազն ինը լրագրողi՝ խուլիգանության, թմրանյութեր պահելու և շորթման մեղադրանքներով: «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն հայտնաբերել է, որ այս մեղադրանքները շինծու են և ներկայացվել են որպես լրագրողների կողմից կատարված աշխատանքի դեմ վրեժխնդրություն», - ասված է իրավապաշտպանների զեկույցում:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ում երեխաների ծախսը` մի քանի հարյուր հազար դոլարi
|| 0:00:00
...
 
🔇
X
01.09.2014
ԱՄՆ-ում շարունակում են բարձրանալ երեխաների համար միջին ծախսի ծավալները։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքներում 2Օ13 թվականին ծնված երեխաների համար միչեւ 18 տարեկան դառնալը ծնողները կծախսեն ավելի քան 24Օ հազար դոլար, իսկ երբ նա շարունակի ուսումը բարձրագույն հաստատություններում, ընտանիքից կպահանջվի եւս այդքան գումար։