Շաբաթ, 25 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 23:48

Մերձավոր Արևելք

Քլինթընը հիշեցրել է Սիրիայի իշխանություններին քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին

«Քիմիական զենքի կիրառումը «կարմիր գիծ» է, որի խախտման դեպքում Միացյալ Նահանգների կարող է դիմել ռազմական գործողությունների»

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը «դատապարտելի և ողբերգական» է անվանել Սիրիայի կառավարության կողմից իր ժողովրդի նկատմամբ ձեռնարկվող գործողությունները:
 
Արտգործնախարար Քլինթընը երկուշաբթի օրը Պրահայում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նաև կրկին զգուշացրել է Սիրիայի իշխանություններին քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին՝ հավելելով, որ այն խնդիրը «կարմիր գիծ» է, որի խախտման դեպքում Միացյալ Նահանգների կարող է դիմել ռազմական գործողությունների:
 
Արևմուտքի պետությունները հրաժարվել են ռազմական գործողությունների դիմել Սիրիայում արդեն 20 ամիս շարունակվող հակամարտության ընթացքում, սակայն զգուշացրել են, որ այդ երկրի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառումը կարող է պատասխան գործողությունների դիմելու պատճառը դառնալ:
 
Սիրիայում երկուշաբթի օրն ընդդիմության ակտիվիստները հայտնել, են, որ կառավարական ուժերը հրետանային կրակ են բացել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ, ինչից մեկ օր առաջ ապստամբների կողմից վերահսկվող տարածքները ենթարկվել էին հրթիռային հարվածների և ռմբակոծության:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--