Շաբաթ, 20 Դեկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 02:42

Եվրոպա

Քլինթընը Չեխիայում առաջ է քաշում ատոմակայան կառուցելու ծրագրերը

Քլինթընը «չի թաքցնում» Չեխիայում ատոմակայանի կառուցման մրցակցության մեջ հաղթանակած դուրս գալու նպատակով ամերիկյան ընկերություններից մեկին աջակցություն ցուցաբերելու հանգամանքը

Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգ և ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի ՔլինթընՉեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգ և ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթըն
x
Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգ և ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթըն
Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգ և ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթըն
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի համաձայն, ինքը «չի թաքցնում» Չեխիայում ատոմակայանի կառուցման մրցակցության մեջ հաղթանակած դուրս գալու նպատակով ամերիկյան ընկերություններից մեկին աջակցություն ցուցաբերելու հանգամանքը:
 
Չեխիայում գտնվող «Թեմելին» ատոմակայանն ընդլայնելու նպատակով 10 միլիարդ դոլար ծավալով պայմանագրի համար ամերիկյան «Վեստինգհաուզ» ընկերությունը մրցում է Ռուսաստանի ընկերություններից մեկի հետ: Չեխիայի Հանրապետությունը նախատեսում է ավելացնել երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը, որն այժմ կազմում է երկրի էլեկտրաէներգիայի պահանջի մոտ 30 տոկոսը՝ հասցնելով այն 50 տոկոսի:
 
Արտգործնախարար Քլինթընը երկուշաբթի օրը հանդիպում է ունեցել Չեխիայի վարչապետ Պետր Նեկասի և արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ, որի ընթացքում խրախուսել է Չեխիային բազմազանեցնել էլեկտրամատակարարման իր աղբյուրները: Չեխիան էլեկտրաէներգիայի ծավալի մեծ մասը երկիր մատակարարելու հարցում կախված է Ռուսաստանից:
 
Քլինթընի համաձայն, «Վենսինգհաուզ» ընկերությունը կիրառվող տեխնոլոգիաների և անվտանգության առումով ամենալավ ընտրությունն է, և որ նախագծի իրականացման արդյունքում աշխատատեղեր կստեղծվեն ինչպես Չեխիայի քաղաքացիների, այնպես էլ ամերիկացիների համար:
 
Սպասվում է, որ ծրագրի շուրջ որոշումը կընդունվի գալիք տարվա ընթացքում:
 
Ավստրիան սակայն մտահոգություն է արտահայտել հարևան Չեխիայի ատոմակայան կառուցելու ծրագրերի կապակցությամբ, քանի որ «Թեմելին» ատոմակայանը գտնվում է երկու պետությունների միջև սահմանից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա:
 
Արտգործնախարար Քլինթընը երկուշաբթի օրն է մեկնարկել Եվրոպա կատարվող իր շրջագայությունը, որի ընթացքում Բրյուսելում հանդիպում կունենա Պակիստանի արտգործնախարար Հինա Ռաբանի Խառի և ռազմական գերատեսչության ղեկավար Աշվագ Քայանիի հետ:
 
ԱՄՆ-ի արտգործնախարարը երեքշաբթի և չորեքշաբթի օրերին նույն քաղաքում կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը:
 
Եվրոպական շրջագայությունն արտգործնախարար Քլինթընը կեզրափակի՝ այցեր կատարելով Իռլանդիա և Հյուսիսային Իռլանդիա:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ Մադրիդյան սկզբունքների 7-րդ տարինi
|| 0:00:00
...  
🔇
X
19.12.2014
Քննարկումներ Վաշինգտոնի Քարնեգիի հաստատությունում