Երկուշաբթի, 20 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 05:58

Աշխարհ

Չինաստանը կարող է հրաժարվել «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունից

Պեկինը վերջերս նշել է «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունից հրաժարվելու պատրաստակամության մասին, որն իրականացվում է երկրում սկսած 1979 թվականից

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
«Պեկինը նախատեսում է հրաժարվել երկրում իրականացվող «մեկ ընտանիք-մեկ երեխա» վիճահարույց քաղաքականությունից, քանի որ աշխարհում ամենամեծ բնակչությունն ունեցող երկիրը կանգնած է բնակչության շրջանում մեծահասակների ավելացման խնդիրը լուծելու անհրաժեշտության առջև»:
 
Չինաստանի բնակչության և ընտանիքի պլանավորման ազգային հանձնաժողովի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ժանգ Վեյ-քինգը չորեքշաբթի օրը հայտնել է Չինաստանի պաշտոնական «Չայնա դեյլի» պարբերականին, որ երկրի կառավարությունը ուսումնասիրում է արդեն երկար ժամանակ իրականացվող այս քաղաքականությունը պակաս խիստ դարձնելուն ուղղված քայլեր:
 
Նախատեսված փոփոխություններից մեկը կարող է լինել «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունից հրաժարումը նույնիսկ այն զույգերի նկատմամբ, որոնք արդեն ունեն մեկ երեխա: Ներկայիս օրենսդրության համաձայն, միայն երեխա չունեցող զույգերն այժմ կարող են ներկայացնել դիմում՝ երկրորդ զավակ ունենալու համար:
 
Նախկին պաշտոնայի համաձայն, քաղաքականությունը սկզբից նախատեսվում է իրականացնել «ժողովրդագրական դժվարություններ» ունեցող վայրերում, որտեղ նկատվում է մեծահասակ բնակչության կամ միգրանտներից բաղկացած աշխատուժի թվաքանակի ավելացում: Նա սակայն չի կարծում, որ քաղաքականության թուլացումը կհանգեցնի բնակչության կտրուկ աճի:
 
Չինաստանի պաշտոնական պարբերականի վկայությամբ, երկրում բնակչության աճի ցուցանիշն այժմ կազմում է 1,7, իսկ բնակչության բնական վերականգնման համար այս ցուցանիշը պետք է հավասար լինի 2,1-ի:
 
Պեկինը վերջերս նշել է «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունից հրաժարվելու պատրաստակամության մասին, որն իրականացվում է երկրում սկսած 1979 թվականից՝ հեղափոխական առաջնորդ Մաո Ցզեդունի կողմից խրախուսվող բնակչության աճի արագ ցուցանիշները սանձահարելու նպատակով:
 
Չինաստանի կառավարության հետ կապեր ունեցող «Չինաստանի զարգացման հետազոտության հիմնադրամը» խորհուրդ է տվել, որպեսզի երկրի կառավարությունը յուրաքանչյուր ընտանիքին թույլատրի ունենալ երկու երեխա արդեն 2015 թվականին, իսկ 2020 թվականին հանի ընտանիքներում զավակների թվի հետ կապված բոլոր սահմանափակումները:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--