Մատչելի հղումներ

Չինաստանը հաստատել է գերձայնային հրթիռի փորձարկումը


Գերձայնային տեխնոլոգիան, կատարելագործման դեպքում, թույլ կտա նման տեխնոլոգիաների կիրառմամբ զենք ունեցող պետություններին մի քանի րոպեի ընթացքում խոցել աշխարհի ցանկացած մասում գտնվող թիրախները՝ շրջանցելով հակաօդային պաշտպանության առկա միջոցները

Չինաստանում իրականացրել է ձայնի արագությունը մի քանի անգամ գերազանցող նոր հրթիռ-կրիչի փորձնական թռիչք:

Չինաստանի պաշտպանության նախարարությունը որևէ մեկնաբանություն չի ներկայացրել փորձարկման արդյունքների մասին:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաստատել է Չինաստանի կողմից գերձայնային հրթիռի փորձարկումը, սակայն նույնպես որևէ մեկնաբանություն չի ներկայացրել այդ մասին:

Գերձայնային տեխնոլոգիան, կատարելագործման դեպքում, թույլ կտա նման տեխնոլոգիաների կիրառմամբ զենք ունեցող պետություններին մի քանի րոպեի ընթացքում խոցել աշխարհի ցանկացած մասում գտնվող թիրախները՝ շրջանցելով հակաօդային պաշտպանության առկա միջոցները:

Որոշ հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ի պաշտոնյաները նշել են, թե Չինաստանի արտադրության հրթիռն ունակ է թռիչքը կատարել «Մախ 10»՝ ձայնի արագությունը տասը անգամ գերազանցող արագությամբ:

Ըստ փորձագետների, գերձայնային տեխնոլոգիան դեռևս գտնվում է մշակման փուլում, սակայն նման տեխնոլոգիայի մշակման աշխատանքները կարող են ավարտվել հինգից տասը տարվա ընթացքում: Նրանց կարծիքով, գերձայնային արագությամբ թռիչք կատարող օբյեկտները դժվար կլինի հետագծել, հայտնաբերել և վնասազերծել, քանի որ դրանց թռիչքը բալիստիկ հրթիռների պես բարձր չի կատարվի:
XS
SM
MD
LG